07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բանակի թեման տաբու չէ. իրավապաշտպան

՛՛Վերջին տարիներին բանակի թեման տաբու չէ: Մամուլը գրում է խախտումների մասին: Վերջին 3 տարում այդ առաջընթացը կա՛՛,-այսօր բանակի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՛՛Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության՛՛ ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:  Լրագրողները հետաքրքրվեցին, թե իրական են այն տեսակետները, թե բանակում ճնշումները հաճախ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից են լինում: Քննարկման մասնակից ՀՀ ՊՆ քնչական ծառայության պետի տեղակալ […]

՛՛ Հայաստանը առաջադիմել է՛՛. Չեզարե Պրանդելի

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա – Հայաստան խաղից հետո խոսել է նաեւ իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին: ՛՛Ի տարբերություն այս երկու թիմերի միջեւ կայացած առաջին հանդիպման, Հայաստանի հավաքականը բավականին առաջադիմել է: Հայ ֆուտբոլիստները ավելի բարձր որակներ դրսեւորեցին: Նրանք արագ էին գործում: Հայաստանը ունի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, որոնք սրում էին խաղը՛՛,- ասել է Չեզարե Պրանդելին:

Սպանություն ազգային հողի վրա ՞. Մոսկվայում ներգաղթյալի դիակ են հայտնաբերել

Մոսկվայի Բիրյուլովո զապադնոյե շրջանի երկաթուղային գծերի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել`  դանակի բազմաթիվ հարվածներով: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը Ուզբեկիստանի քաղաքացի է, փոխանցում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ Մոսկվայի այս շրջանում արդեն մի քանի օր է` բավական լարված իրավիճակ է: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ադրբեջանցին դանակահարել է 25-ամյա Եգոր […]

Հայաստանը չի կարող միանալ ոչ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրոպական միությանը

՛՛Ինչքան էլ լացենք այսօր, հետ չի շրջվի այս որոշումը: Այս որոշումը նվեր է հայկական ինքնազոհության առումով Մոլդովային, Ուկրաինային ու Վրաստանին, որ ավելի ուժեղ դառնան ու բավարարեն Վիլնյուսում իրենց շահերը՛՛,-կարծում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:  Նրա խոսքով՝ ԵՄ-ը հիմա այլ աչքերով է նայում Հայաստանին և հիմա մեր խնդիրն է վերականգնել հավատն ու վստահությունը: Կիրակոսյանը համոզված չէ, որ […]

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա – Հայաստան խաղի մասին իր կարծիքն է արտահայտել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՛՛Տղաներին ես շնորհակալություն կասեմ, որ մինչեւ վերջ պայքարեցին: Ճիշտ է, ինչ-որ բան չստացվեց, չկարողացանք հաղթական հաշիվը պահպանել, բայց մենք պետք է մեր սխալների վրա սովորենք, մենք պետք է առաջ շարժվենք: Կարծում եմ ավելի լավ արդյունք կարող […]

՛՛Forbes՛՛-ը՝ Հայաստանում

Հեղինակավոր Forbes ամսագիրը, որը թողարկվում է 1917 թվականից և տարածվում ավելի քան 55 երկրում, շուտով կհրատարակվի նաև Հայաստանում: Ստանալով ամսագիրը թողարկելու լիցենզիա՝ Forbes Հայաստանը դարձավ 27-րդ միջազգային հրատարակությունը: Forbes-ը Հայաստանում ներկայացնում է ՛՛Մեդիա Փարթներս՛՛ ընկերությունը, որը կազմակերպում է ամսագրի տարեկան 12 թողարկում և www.forbes.am բիզնես պորտալը: Forbes Հայաստանը կթողարկի նաև Forbes Life ամսագիրը և հատուկ […]

Ինչ տարբերություն քաղաքական գործչի եւ ճանճի միջեւ. մտքեր մամուլի օրվա առիթով

Հայ մամուլի օրվա առիթով լրագրողների հետ մամուլի ասուլիսում ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթի գլխավոր խմբագիր՝ Արմինե Օհանյանը, նախկինում ՛՛02՛՛, “Հայք” թերթերի խմբագիր Վասակ Դարբինյանը և ՛՛Nyut.am՛՛ կայքի, ՛՛Հայացք՛՛ թերթի խմբագիր Աշոտ Աղաբաբյանը անդրադարձան մամուլի եւ լրագրության խնդիրներին:  Վասակ Դարբինյանը մամուլի դերը համեմատեց այսօր նշվող անեսթեզիոլոգների տոնի հետ, թե ”մամուլի դերը նաև հասարակությանը քնեցնելու մեջ է, սակայն շատ լուրջ […]

Զարուհուն խարույկի վրա էին հանում, հիմա՝ լռում են

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի նամակն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ոչ թե պարզապես մեկ կամ մի քանի հոգու կարծիք է, այլ իշխանության կողմից տարվող քաղաքականություն:   ՛՛Դեմ եմ այն մոտեցումներին, որ վերջին ժամանակներում սկսվել է տարվել ու քարոզվել մեզանում: ԼՂՀ-ի անկախությունը մենք նվաճել ենք ինքնուրույն՝ մեր արյան գնով, […]

Կաթողիկոսին սատանա է ասել՝ կանչել են նախարարություն

Henaran.am-ի Գյումրիի աղբյուրները տեղեկացնում են, որ ամենայն հավանականությամբ աշխատանքից կազատվի Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ է հրավիրվել:  Բանն այն է, որ օրերս տեղական ՛՛Գալա՛՛ հեռուստաընկերությամբ Նիկոլայ Ծատուրյանը  Ամենայն հայոց կաթողիկոսին անվանել է ՛՛սատանա՛՛: Գյումրիի թատրոնում կարծում են, որ հենց դրա համար են […]

ԵՄ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ կա. Սամվել Ֆարմանյան

”Համաձայն եմ, որ ահնար է ձև անել, թե ոչինչ տեղի չի ունեցել, ամողջ խնդիրն այն է, որ դժվար է հստակ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել՛՛,-այսօր ”Արեւելյան Գործընկերության Չորս տարիները` Արդյունքներ եւ Մարտահրավերներ Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները՛՛ խորագրով գիտաժողովում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ