07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանից էլ ավելի

“Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում նկատեց, որ Եվրոպական-արևմտյան կողմնորոշումից` Հայաստանի հրաժարվելը չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանում լուրջ հեղափոխական շարժման:

Քաղաքական գործիչը իր տեսակետը կիսել է համապատասխան միջավայրում.”Մի քանի հանդիպումների, տարբեր մարդկանց հետ, տարբեր մտածելակերպի քաղաքական գործիչների շրջապատում”:

“Ես դա արել եմ, ոչ թե նրա համար, որ Մաքսայինի ջերմ ջատագովն եմ եղել, երևի ամենաջերմը` Սերժ Սարգսյանից էլ ավել: Այլ նրա համար, որ մեր ժողովուրդը տարբեր է և մեր տարածքը գտնվում է  այնպիսի կետում, ասենք մենք Ուկրաինայի տեղը չենք` ոչ 46 միլիոն ենք, ոչ էլ  Եվրոպայի սիրտ ենք” ,-պարզաբանեց Արամ Կարապետյանը:

Կարապետյանի դիտարկմամբ՝ մեր երկրում տիրող քաղաքական վիճակը մեզ ստիպում է` շատ լուրջ կողմնորոշում ունենալ արտաքին քաղաքականության մեջ: Ներքին քաղաքականության հարցերում Կարապետյանը չի փոխել դիրքորոշումը.

“Ես կողմնակից  եմ, որ լինի շարժում: Ես կողմնակից եմ, որ լինի  իշխանափոխություն, որ իշխանությունը փոխվի օր առաջ: Ես կողմնակից եմ ի սրտե, քանի որ այսօրվա իշխանությունը շատ անմիտ է` գործողությունների մեջ ”,-  ասաց Արամ Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ