07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Քեթի Տոպուրիան ուրախանում է մերկապարողների հետ /ֆոտո/

“Ա Ստուդիո” խմբի մենակատար Քեթի Տոպուրիան եւ բիզնեսմեն Լեւ Գեյխմանը ամուսնացել են սեպտեմբերին: Երգչուհին, սակայն,  միայն հիմա է որոշել իր “աղջկահավաքի” /դեւիշնիկ/ լուսանկարները տեղադրել համացանցում: Պարզվում է` երգչուհին եւ իր ընկերուհիները մինչ հարսանիքը “կանացի խնջույք” են կազմակերպել եւ մերկապարողների են հրավիրել: Լուսանկարից երեւում է` ինչպես են Տոպուրիային շրջապատել երկու կիսամերկ տղամարդիկ: Պետք է հուսալ, որ […]

Գրողների միությունը կդարձնի ըմբոստ

Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածու Դավիթ Սարգսյանը չի կիսում այն տեսակետը, որ Էդվարդ Միլիտոնյանին կարելի է համարել  ընտրված  նախագահ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին կայանալիք ՀԳՄ նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել են 3 թեկնածու՝ Էդվարդ Միլիտոնյան, Հովիկ Հովեյան եւ Դավիթ Սարգսյան:  “Իհարկե, որոշ շրջանակների ձեռ է տալիս Միլիտոնյանը, բայց բամբասանքների չեմ հավատում, որ ընտրված  նախագահ է: […]

Քիմ Քարդաշյանի նշանադրության մատանին վաճառվել է 620 000 դոլարով /ֆոտո/

Նյու Յորքում կայացած Christie’s աճուրդում վաճառքի հանված իրը նախօրեին եղել է Քիմ Քարտաշյանի նշանադրության մատանին: Այն վաճառվել է 620 հազար դոլարով: Մատանին Քիմին նվիրել էր նրա նախկին ամուսինը՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը: Քրիսը ժամանակին մատանին գնել էր 2 մլն դոլարով: Մարզիկը հայտարարել է, որ ցանկանում է ազատվել այն ամենից, ինչն իրեն հիշեցնում է անհաջող ամուսնության մասին: Հարկ է […]

Ինչ անել` նարկոզի բացասական հետեւանքներն արագ վերացնելու համար. մասնագետի խորհուրդները

Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիայի համաշխարհային օրն է: Հենց այս օրը 1846 թ.առաջին անգամ Բոսթոնի համալսարանում էթերային անզգայացում է կատարվել` հեռացվել է պարանոցի վրա գտնվող ուռուցք: Հետաքրքրական է, որ առաջին անգամ անզգայացում իրականացնողն ատամնաբույժ է եղել: Այս մասին այսօր “Հենարան’’ մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, “Շենգավիթ” ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի եւ անեսթեզիոլոգիայի բաժանմունքի […]

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

“ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:  Իր գոյության բոլոր ժամանակներում մամուլը եղել է հասարակական տրամադրությունների առաջին ցուցիչը: Այսօր հասարակությունն ավելի զգայուն է ու ակտիվ, ավելի արագ ու անմիջական է արձագանքում իրադարձություններին ու երեւույթներին: Եվ դրանում բավականին մեծ է նաեւ ԶԼՄ-ների դերը:  Որպես ազատ խոսքի ու բազմակարծության ամբիոն եւ քաղաքացիական հասարակության […]

Օմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին իր անվտանգության հետ կապված խնդրով

Այսօր,  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ կարգով ընդունեց քաղաքական և հասարակական ակտիվիստ Կարո Եղնուկյանին: Կարո Եղնուկյանը Օմբուդսմենին հայտնել է, որ անհանգստացած է սեփական անվտանգության համար, քանի որ ակտիվորեն մասնակցում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիային: Նա Պաշտպանին հայտնել է նաև, որ  «իրեն սպառնում և հետապնդում են, ինչպես նաև իր նկատմամբ սերմանում և հրահրում են ատելություն»: […]

ՀՀԿ-ական պատգամավորը դեմ չէ` ԼՂՀ-ը միանա ՌԴ-ին

”Ես ինքս նամակը չեմ կարդացել, բայց եթե նման բան լինի, վատ չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը` խոսելով գրող, հրապարակախոս Զորի Բալայանի նամակի մասին` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ”Ես դեմ չեմ, որ Ղարաբաղը միանա Ռուսաստանին”,-նշեց նա: Ըստ պատգամավորի` ԼՂՀ-ի համար շատ ավելի շահեկան կլինի Ռուսաստանի կազմում հայտնվելը: ”Ղարաբաղը միանալով կշահի անվտանգություն […]

Լյուբա Ուսպենսկայան, Սոնան եւ ուրիշներ՝ աշխարհահռչակ հայ ջութակահար Էդգար Հակոբյանի մենահամերգին

Ճանաչված ջութակահար Էդգար Հակոբյանը  Մոսկվայում “Мир” համեևգասրահում մենահամերգի ժամանակ ջութակային հեղափոխություն է կատարել: Հետաքրքիր է, որ Էդգարը համերգը սկսել է իր հարազատ Երեւան քաղաքի ծնունդը շնորհավորելով: Նույնիսկ մեծ հեռավորության պայմաններում Հայաստանի մայրաքաղաքն ու նրա բնակիչները ջութակահարի սրտում են: Էդգարի վարպետության շնորհիվ ջութակի՝ որպես բացառապես դասական երաժշտական գործիքի մասին պատկերացումը շատերի մոտ փոխվել է: Ներկաները հնարավորություն […]

Պատգամավորներին զրկել են անձեռնամխելիությունից

Հունաստանում Ազգային ժողովը “Ոսկե լուսաբաց” կուսակցության 6 պատգամավորի զրկել է անձեռնամխելիությունից: Մինչ այդ երկրի էթիկայի հանձնաժողովը նույնպես խնդրել էր նրանց զրկել անձեռնամխելիությունից: Այս կուսակցությամբ սկսեցին հետաքրքրվել այն բանից հետո, երբ կուսակցության կողմնակիցների կողմից սպանվեց երաժիշտ-հակաֆաշիստ Պավլոս Ֆիսսասը, փոխանցում է Газета.Ru-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ