16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Կլյուշնիկից սկսած` ինչ ճանապարհ են անցնում բռնավորների գեղեցկուհի կանայք /վիդեո/

“Մարդու աչքը դուրս գա անունը դուրս չգա: Մակարենկոն ոնցա ասել` մարդուն դաստիարակելու ամենալավ միջոցը վստահությունն է… էսօր սրտացավ վերաբերմունքի պակաս կա: Եթե մեկը ուզի մեկի ճակատագիրը փոխի` պիտի իրան մի քիչ նեղություն տա: Մենք ախր չենք ուզում մեր երկրից գնանք”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին դատապարտյալ Գևորգ Կոշկերյանը:

Նա ցանկանում է իրեն նեղություն տալով` “Ճիշտ ճանապարհ”-ի վրա դնել սոցիալական ծանր պայմաններում ապրող այն անչափահասներին, որոնք ամեն վայրկյան պոտենցիալ հանցագործ կարող են դառնալ.

“Ախր փող չկա, բան չկա: Երեխան որ լույս աշխարհա գալիս, դա ամենամեծ արժեքնա: Նախկին հանցագործներն էլ իրավունք ունեին ամուսնանալ ու երեխա ունենալ: Բոլորը հավասար իրավունքներով են լույս աշխարհ գալիս, երեխան ինչ մեղավորա, որ հայրը դատապարտյալա եղել կամ տվյալ պահին կալանավորվածա ”:

Կոշկերյանը չի ցանկանում որեւէ մեկը հայտնվի բանտում.”Ի՞նչ տվեց ինձ բանտը: Տարիներս անցան, կյանքը գնաց` անժառանգ մնացինք…”:

Սեփական երեխաներ չունենալով հանդերձ` Գևորգը ցանկացել է սատար կանգնել բախտակիցների երեխաներին.” Դե ես որ տեսնում էի տեսակցության տեղը երեխեք էին գալիս ու ինչ վիճակում էին: Իսկ գիտեք ինչ ճանապարհ են անցնում գեղեցիկ կանայք, որոնք ամուսիններին տեսակցության էին գալիս… կլյուչնիկից սկսած առաջարկ են անում”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ