16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Կոկորդիլոս չէ` տանկ

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը գտնում է, որ կոկորդիլոսի ապխտած միս օգտագործելը քաղքենիություն է:

”Ես չգիտեմ` ուրիշ երկրներում ինչքան է ընդունված, բայց մեզ մոտ ընդունված չի եղել դա, ու կարծում եմ, որ նոր տարին էլ մի հարմար առիթ չէ, որ փորձարկում անեն մարդուն: Տեղից էլ մեր մթերքներն այնքան ենք պատրաստում, որ ստամոքսի խանգարում է լինում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց խոհարարը:

Նշենք, որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է, որ սուպերմարկետներից մեկում սկսել են վաճառել կոկորդիլոսի ապխտած միս, որը պետք է իբր թե ամանորյա սեղանի զարդարանք ու կերակուր դառնա, իսկ որ ամենաուշագրավն է` դրա արժեքը 380 հազար դրամ է, երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40։ Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում են պահանջարկի դեպքում ներկրել ավելին։ 

Սեդրակ Մամուլյանը սակայն պնդում է, որ դա ընդհանրապես հարիր չէ մեզ, և ամբողջ աշխարհում ընդունված է գիշատիչների միսը չուտել:

Ինչ վերաբերում է զարդարանքին, ապա նա շեշտեց. ”Որպես զարդարանք կարող է  ուզենան տանկ դնեն… զարդարանքը պետք է այն մթերքներից լինի, որն ուտում են”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ