05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գլուխս ուտե՞լ եք ուզում

՛՛Դեսպանին հարցրեք` ինչու է այդպես ասում՛՛,-արձագանքեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու են ինքն ու Իրանի դեսպանը հակասական հայտարարություններ անում:

Մեր դիտարկմանը, թե Իրանի դեսպանը հայտարարում է, որ գազի ներկրման հարցով Հայաստանն իրենց հետ բանակցություններ չի վարել, նախարարն արձագանքեց. ՛՛Ես ասում եմ այն, ինչ կա՛՛:

Հարցրինք` ինչ հաշվարկների հիման վրա է հայտարարում, որ Իրանը 400 դոլարով է պատրաստ գազ մատակարարել, երբ իրանական կողմի հետ բանակցություններ չեն տարվել: ՛՛400-ից բարձր է: Սա այն թիվն է, որն իրենք են հայտարարել՛՛,-արձագանքեց Արմեն Մովսիսյանը` նշելով, որ եթե իրանական կողմը պնդի իր ասածներն, ապա Հայաստանն Իրանի հետ գազի ներկրման հարցով պաշտոնական բանակցություններ կարող է վարել:

 Թե ո՞ր ՛՛ասածները պնդեն՛՛, նախարարը չմանրամասնեց:

Մեկնաբանելով տեսակետը, թե Ռուսաստանի ճնշման պատճառով է Հայաստանը հրաժարվում բանակցել Իրանի հետ՝ Մովսիսյանը նկատեց. ՛՛Նման սահմանափակում իրավական առումով չկա: Ընդհակառակը, եթե էժան գազ եղավ, անպայման կներկրենք՛՛:

Իսկ ինչով է պայմանավորված իր երկարակեցությունը նախարարի պաշտոնում, ինչի մասին խոսեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը: ՛՛Սաղ-սաղ հիսուն տարեկան եմ` գլուխս ուտե՞լ եք ուզում՛՛,-սա Արմեն Մովսիսյանի պատասխանն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ