07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ասոցացման նո՞ր համաձայնագիր

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ծանոթ է Լիտվայի դեսպանի հայտարարությանը, թե հնարավոր է Եվրամիության  Հայաստանի միջև ստորագրվի ասոցացման մասին նոր համաձայնագիր:

՛՛Ես ոչ թե հենց դեսպանի ասածն եմ ուզում մեկնաբանել, այլ ընդգծեմ այն հանգամանքը, որ Հայաստան-Եվրամիություն երկխոսությունը, ինչպես և մենք բազմիցս ասել ենք, շարունակվում է և այդ շարունակությունն իր կոնտեստում ենթադրում է բազմաթիվ պայմանագրեր, առաջիկայում տարբեր համաձայնագրեր, որոնք որ ոլորտային նշանակություն ունեցող համաձայնագրեր կարող են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զաքարյանը: Նա հավելեց, որ այս համաձայնագրերը կնքվում են   երկուստեք հետաքրքրություններ շրջանակում:

Նրա խոսքով՝ դրանք տարբեր ոլորտների են առնչվում, կարող են լինել նաև տնտեսականին:

՛՛Կարող են լինել տնտեսական, որոնք խթանիչ են լինելու բարեփոխումների շրջանակի համար, ժողովրդավարության, հրապարակայնության և այլն՛՛:

Հիշեցնենք, դեսպանը նշել է, որ՝ Եվրամիությունն ու Հայաստանն աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ:

Ռաչինսկին մանրամասնել էր, որ ասոցացման մասին նոր համաձայնագրում չի լինի համագործակցության այն խորությունը, որն ամրագրված էր նախորդում: Այլ մանրամասներ Լեհաստանի դեսպանը չէր հաղորդել:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ