29 Հունիսի, Saturday, 2024
KFC

“Որ տղանա կարմիր տրիկո հագնում ու սրտիկներով ներքնաշոր”

“Ես 55 տարեկան կին, սպիտակ մազերով, հասել եմ վերջին կետին: Խնդրում եմ… եթե ինձ օգնող չլինի ճար չունեմ` ինքնասպանություն կգործեմ, գնալու եմ մոստից ինձ գցեմ: Էտ համասեռամոլը, էտ ստորը ինձ օր ու արև չի տալիս”,-պատմում է Henaran.am-ի խմբագրություն օգնության ակնկալիքով դիմած Գ.Մ-ը:

Որդին չի աշխատում, սակայն ձեռքին միշտ գումար է ունենում, ինչը մոր խոսքով` օգտագործում է իր հաճույքների համար: Մայրն արդեն հասկացել է, ասում է` տղան իր մարմինն է վաճառում: Այդ մասին վկայում են այն թանկարժեք մեքենաները, որոնց տերերը տարբեր ժամերի գալիս են տղայի հետևից.

”Ամեն օր լողանում է, սափրվում, օգտագործում է թանկարժեք օծանելիք, մազերը ժելեյում, դուրս է գալիս: Գնում է և խմած` ուտելիքներով հետ է գալիս տուն”:

Մոր պատմելով 2010 թվականին` տղան, առանց  իրեն տեղյակ պահելու հեռանում է տանից: Շուրջ 10 ամիս ապրում է ինչ որ տղայի հետ` վարձով. ”Ընթացքում գալիս էր, դանակը պահում վզիս` աշխատավարձս վերցնում էր ու թողնում գնում: Բանը հասավ նրան, որ անգամ իմ անձնագիրը ու տան սեփականության վկայականը գողացավ, տարավ: Գրպանից թուղթ եմ գտել, որ ուզում է տունը ներկայացնել բանկին”:

Մայրը պատմեց նաև, որ տղան մասնակցել է գիշերային ժամերին ցուցադրվող “Սեքսը փոքր քաղաքում” հաղորդմանը, որտեղ ներկայացել է որպես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ:

Ոստիկանություն հայտ է ներկայացրել, որ որդին հեռացել է տանից ու ինքը չգիտե նրա գտնվելու վայրը: Այստեղ խորհուրդ են տվել` որդուն փնտրել Կոմայգում:

“Հենց էտ ժամանակ հասկացա` ախր որ տղենա կարմիր տրիկո հագնում, սրտիկներով ներքնաշոր…..” :                                                                                                                                                                                                                                                                          Շարունակելի…

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ