01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Տուգանել են ՛՛Սասունցի Դավիթի՛՛ համար. Ոսկու շուկայի 6 հազար աշխատակիցներ գործադուլ են անում /լրացված, վիդեո/

Այս պահին Երեւանի Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի շուրջ 6 000 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Henaran.am-ի հետ զրույցում բարկացած աշխատակիցները նշեցին, որ այլեւս ի վիճակի չեն վճարել օր-օրի ավելացող հարկերն ու տուգանքները: Նրանք նշեցին, որ նախարարության աշխատակիցների կողմից ստուգումները շարունակական բնույթ են կրել, սակայն երեկ լցվել է համբերության բաժակը: “Ասում են` Սասունցի Դավիթ կնիքը նորմալ չի […]

Անապահով ընտանիքների ուսանողներին կօգնեն

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2014 թվականի պետական բյուջեից գումար հատկացնել՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու համար: Նշենք, որ ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակիորեն) ուսանողի ուսման վճարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ սա կարևորագույն որոշում է, և պիտի հանրությանը տեղյակ պահել: ՛՛Աղքատության […]

Եվրոպական բարձրաշխարհիկ զրույցներ Պուտինի այցից առաջ

Երևում է՝ վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանային գործընթացների դինամիկան Պուտինին ստիպեց ցույց տալ կովկասյան ռուսական առավելությունները և դեկտեմբերի 2-ին ամենաբարձր՝ պետական այցով ժամանել Հայաստան: Որպես տարածաշրջանային առավելություն Ռուսաստանն օգտագործում է տարածաշրջանային երկրներից մեկի՝ Հայաստանի  անդամակցությունը ռազմական բլոկներից ՀԱՊԿ-ին և սեփական ռազմաբազաների առկայությունը: Այսպիսի առավելությունների Արևմուտքը չի տիրապետում: Պատահական չէ, որ նա այցելելու է նաև Գյումրու ռուսական […]

“Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովն այսօր մեկնարկում է

Վիլնյուսում այսօր մեկնարկում է “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովը, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Եվրամիության համագործակցությունը հետխորհրդային 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Վերջիններիս ղեկավարները, գագաթնաժողովի կայքի փոխանցմամբ, կժամանեն Վիլնյուս: Այս երկու օրերին` այսօր եւ վաղը, գագաթնաժողովին կմասնակցեն 34 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև` ԵՄ-ի ղեկավարությունը: Նշվում է, որ միանշանակ է նախաստորագրումը Մոլդովայի […]

Այնթապցիք սարսափում են նրա վերադարձի հեռանկարից. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Արարատի մարզի Այնթապ համայնքում դեկտեմբերի 8-ին սպասվող գյուղապետի ընտրությունները գյուղը բաժանել են 2 ճամբարի։ Երկրորդ անգամ գյուղապետ է ուզում ընտրվել գործող համայնքապետ ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը, որի մրցակիցը նախկին համայնքապետ, անկուսակցական Լյովա Թարվերդյանն է։ “Ասում են, որ վերջինի օրոք գյուղով կարծես ցունամի անցած լիներ. Թարվերդյանն անխնա վաճառել է գյուղի սեփականություն հանդիսացող հողերը, […]

Ոչխարի բիզնես. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Իրանի հետ “վեցնյակի” բանակցությունների հաջողության, Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների դադարեցման ֆոնին հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Սյունիքի մարզպետարանը, որը մոնիտորինգի էր ենթարկում իրանական շուկան, մասնավորապես, ոչխարի արտահանման “աշխարհագրությունը”: “Արդյունքում պարզել է, որ եթե այդ շուկայի գեթ մեկ տոկոսը կարողանա բավարարել Հայաստանը, ապա այն շատ լուրջ թիվ կկազմի թե դրամաշրջանառության, թե Սյունիքի […]

Էականն այն է՝ ինչ կլինի Վիլնյուսից հետո. Առավոտ

“Առավոտը” գրում է, որ իրենց հարցին`ի՞նչ սպասել Վիլնյուսի գագաթնաժողովից, “Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ասել է, որ Վիլնյուսում ինչ-որ հռչակագիր կընդունվի, որով կֆիքսեն, որ բոլորը կողմ են այն ամենին, ինչ լավ է, եւ դեմ են այն ամենին, ինչ վատ Է:Դա կլինի որեւէ մեկին չպարտավորեցնող մի բան: “Գագաթնաժողովի մեկնարկից աոաջ քննարկումները թեժանում են, […]

ՀՐԱՏԱՊ. Պարգեւ սրբազանը ԱՄՆ-ում հոսպիատալցվել է

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի առողջությանը վտանգ չի սպառնում: Նա երեկ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին Սրբազանի հետ ԱՄՆ-ում գտնվող մեր աղբյուրները: Հիշեցնենք, ըստ մամուլի, Պարգեւ Սրբազանի առողջությունը Գլենդելում կտրուկ վատթարացել է: “Սրտի հետ կապված խնդիրներ կար: Հիմա Սրբազանի ինքնազգացողությունը լավ է եւ նրան երեկոյան կարող եք տեսնել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի […]

Բաց երկնքի քաղաքականության որդեգրումը Հայաստանի համար ժամանակավրեպ է. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ երեկ իրենց թղթակցի հետ զրույցում ՀՀ ՔԳԱՎ նախկին պետ, “Հայկական Ավիաուղիների” նախկին գլխավոր տնօրեն, “Աերոֆլոտ” ԲԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Յուրի Մնացականովը ասել է, որ բաց երկնքի քաղաքականության որդեգրումը ՀՀ-ի համար ժամանակավրեպ է, իսկ McKinsey ընկերության մշակած կոնցեպցիան՝ թերի։ “Տեղին կլիներ ավիափոխադրումների հայաստանյան շուկայի լիբերալացումը սկսել ոչ թե օդից, այլ […]

Մեղավորը ՀԷՑ-ն է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ ՀՀ էներգետիկայի համակար­գում նոյեմբերի 2-ին տեղի ունե­ցած լայնամասշտաբ վթարի պատասխանա­տուն, իրենց աղբյուր­ների փոխանցմամբ, ՀԷՑ-ն է ու այդ ընկերության սեփականա­տերերը, չնայած էներգետիկա­յի նախարար Արմեն Մովսիսյանը այն կապել էր Իրանի հետ: Թերթի աղբյուրները հայտնում են, որ ներդրումներ չկատարելու պատճառով մաշված, կար­կատված կամ շարքից դուրս եկած վիճակում են նախկին գրեթե բոլոր կայանների սար­քավորումներն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ