01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հույները հատուկ վարակվում են ՁԻԱՀ-ով թոշակի համար

Եվրամիությունը 700 եվրո է տրամադրում ՁԻԱՀ-ով հիվանդներին: Եւ ահա առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Հունաստանում մարդիկ հատուկ վարակվում են ՁԻԱՀ-ով` այդ գումարը ստանալու համար, տեղեկացնում է Russia Today-ը: Բացի դա, երկրում տիրող խորը տնտեսական ճգնաժամի պատճառով այստեղ ավելացել է գողերի եւ թմրամոլների թիվը, ինչ նույնպես բերում է ՁԻԱՀ-ի տարածման: Վերջին մի քնաի տարիների ընթացքում Հունաստանում երկու […]

Արթուր Բաղդասարյանն ընդունել է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Կոնստանտին Բիրյուլինին, ով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ս.թ. նոյեմբերի 25-29-ը Երևանում անցկացվող հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցեց նաև միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը: […]

Ոստիկանության համաժողովն ավարտեց իր աշխատանքը

Նոյեմբերի 27-ին ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովը շարունակեց իր աշխատանքը: Համաժողովի երկրորդ օրը բաղկացած էր երեք բաժնից: «Ոստիկանության հաշվետվողականությունը և թափանցիկությունը» խորագրի ներքո զեկուցողներն անդրադարձան ոստիկանության հաշվետվողականության հասկացությանը, հաշվետու և թափանցիկ ոստիկանություն ձևավորելու կարևորությանը, ոստիկանության հանդեպ ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեությանը: ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն […]

Կհրավիրվի ՀՀԿ ԳՄ նիստ

Այսօր երեկոյան, ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է հրավիրելու: Այն ինչպես միշտ վարելու է ՀՀկ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ սովորաբար, ՀՀԿ ԳՄ նիստերը լինում են հինգշաբթի կամ ուրբաթ օրերին, կապված Սերժ Սարգսյանի Վիլնյուս մեկնելու հետ՝ նիստը այսօր է անց կացվելու: Կքննարկվեն ինչպես ներքաղաքական եւ կուսակցական հարցեր:

Լիտվան խիստ հակառուսական հայտարարություն կներկայացնի Վիլնյուսի գագաթնաժողովին

Լիտվան “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովին հակառուսական հայտարարություն կներկայացնի՝ դատապարտելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ճնշման գործադրումը։ Այս մասին ասել է Բրյուսելի բարձրաստիճան մի աղբյուր, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Նա նշել է, որ հայտարարությունը 3 հիմնական դիրքորոշում է պարունակելու։ Նախ ԵՄ-ն խիստ քննադատելու է Ռուսաստանի կողմից հարեւան երկրների վրա իրականացնող ճնշումները, ապա ուղերձ է լինելու ուկրաինացիներին, որ իրենք աջակցում […]

Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․ Նիկոյանը խորհրդի անդամներին ներկայացրել է «Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ […]

Գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին ընթացք կտա գործարարի դիմումին

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացրած հաղթրդագրության մեջ ասված է.   ”ՀՀ գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին պատշաճ ընթացք կտա շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի նամակին: Այս մասին օրեր առաջ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությանը հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Ըստ Տոնոյանի՝ Էդմոնդ […]

Նիկոլին կհաջողվի՞ /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ այսօր ներքին ու արտաքին մարտահրավերներին զուգահեռ պետք է ընդդիմությունը միավորվի ու պայքարի: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Իսկ արդյոք վերջերս անկախի կարգավիճակով գործող ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ”Քաղաքացիական պայմանագիր” շարժումը հաջողությամբ կավարտվի, սա Սարգսյանի համար անհայտ է: ”Եթե Նիկոլին հաջողվի […]

Սուպերմարկետի փլուզումից հետո Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել

Լատվիայի վարչապետՎալդիս Դոմբրովսկիսը երկրի նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպումից հետո հրաժարական է տվել, տեղեկացնում է  Мixnews-ը: Վարչապետն ասել է, որ այսպիսով իր վրա է վերցնում Ռիգայում փլուզված առեւտրի կենտրոնի քաղաքական պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ Ռիգայում “Մաքսիմա” սուպերմարկետի փլուզումից 54 մարդ էր մահացել, այդ թվում` երեք փրկարար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ