01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Բեզոարյան այծ որսալու փաստով հարուցվել է քրեական գործ

Նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող ”Կապի գլուխ” կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով: Որսի մոտ ոչ […]

Ռումինիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ արտաքին գործերի նախարարությունը կաջակցի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդմանը ուղղված նրա ջանքերին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Վասիլեն վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը ընդլայնելու համար: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի […]

Կողմերը աշխատում են համագործակցության շուրջ համատեղ փաստաթղթի ուղղությամբ

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներկա փուլում`մինչև ՛՛Արևելյան գործընկերության՛՛ Վիլնյուսի գագաթնաժողովը, կարելի է որակել որպես կառուցողական, սակայն դրանք հետագա զարգացման հեռանկար ունեն, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`ամփոփելով Հայաստան-ԵՄ հարաբերությունները մինչեւ ՛Արևելյան գործընկերության՛՛ գագաթնաժողովը: Նա կանխատեսել է, որ գագաթնաժողովից հետո էլ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ`հատկապես քաղաքական բաղադրիչի գծով: ՛՛Մաքսային միությանը հանրապետության ինտեգրման լույսի ներքո Հայաստանի […]

Ինչ է իրականում խոստովանել նախարարի որդին

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև` ”Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, հղում անելով ”իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին”՝ ստահոդ ”նորություններ” է հրապարակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու մոտ ապօրինի թմրամիջոց հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ՝ այդպիսով անգիտորեն կամ միտումնավոր թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին: Լրագրողներին ու նրանց գործատուներին բազմիցս […]

Ախր սա հանցավոր սրբապղծություն է.քննադատում են Թոքմաջյանին

”Հարգելի ընկերներ, ահա այս փինաչիությունը, որը քանդակ կոչելու համար լեզուս անգամ չի ֆռում, Լևոն Թոքմաջյանի գլուխգործոցն է, և նա պնդում է, որ սա Ֆլորա Մարտիրոսյանի կիսանդրին է ու հոխորտում է մեծ երգչուհու հարազատների հասցեին, թե նրանք պղծում են Ֆլորայի հիշատակը՝ քննադատելով իր գործը: Մինչդեռ Ֆլորայի քույրը պատմել է, որ այս փինաչուն 10.000 դոլար գումար են տվել, […]

Քաղաքապետարանն առիթ է տվել ”Սայաթ Նովա 10-”ի բնակիչներին

”Սայոթ Նովա” պղողոտայի բնակիչները պարտավորեցման հայցով կդիմեն դատա­րան պահանջելով կասեցնել ”Լարկո գրուպ” ընկերության կողմից Սայաթ Նովա 10/5 հասցեում ըն­թացող շինարարությունը: Նշենք, որ ավելի վաղը բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը Henaran.am-ին հայտնել էր, որ դիմելու են դատարան: Նրա խոսքով` Սայաթ-Նովա 10 հասցեում նախկին կաթսայատան տեղում կառուցվող` բազմահարկ, բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի շինարարությունը արդեն իսկ սկսել է նեղություններ պատճառել […]

Արմավիա ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ

”Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ հայտարարություն է տարածել, որում ասված է. ”ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում միտք է հայտնել` իբր ”Զվարթնոց” միջազգային օդանավակայանում գործող սակագները բարձր են, եւ դա իր անդրադարձն է ունեցել ”Արմավիայի” սնանկացման վրա: Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող […]

Յուրի Վարդանյանի որդին նախագահի ընտանիքի համար չէր թմրանյութ բերում

ՀՀ ոստիկանությունը հերքում է, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին ցուցմունք է տվել և ասել, որ ներկրված թմրանյութը նախատեսված է եղել նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի համար: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: Իսկ նախարարի խոսնակ Սյուզի Բադոյանը հարկ չի համարում հիմա մեկնաբանություններ տալ, քանի […]

Ուկրաինայի քաղաքներից մեկը պատրաստվում է ԵՄ` առանց մնացած պետության

Ուկրաինական Ռավա-Ռուսսկայա քաղաքի իշխանությունները պաշտոնապես դիմել են Եվրամիությանը` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման խնդրանքով, գրում է Gazeta.ua-ն: Ինպես պատմել է քաղաքի քաղաքապետ Իրինա Վերեշչուկը, ինքն իրավունք ուներ նման բան անել` համաձայյն տեղական ինքնակառավարման մարմինների մասին եվրոպական խարտիայի: Նա ասել է, որ քաղաքի բնակիչները համաձայն չեն Յանուկովիչի այն որոշման հետ, որով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ