Երեւանում կայացավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը
Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երեւանում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ հանդիպումը: Նիստին մասնակցում էին պատվիրակություններ կազմակերպության անդամ 12 երկրներից, 9 դիտորդ եւ ներկայացուցիչներ գործընկեր երկրներից, ՍԾՏՀ կառուցվածքային կազմակերպություններից եւ միջազգային կազմակերպություններից: Հանդիպման օրակարգում էին Սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացման, կազմակերպության արդյունավետության […]





































