10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Անցնցում տարի էր. քաղաքագետ

Ամփոփելով անցնող տարին` քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց, որ այն քաղաքական առումով անցնցում տարի էր:

Բանախոսը նշեց, որ անցնող տարին Հայաստանի համար կարելի է համարել ընտրական ցիկլի փակում, որոնց միջոցով իշխանությունը կենտրոնացվեց  Հանրապետական կուսակցության ձեռքում:

“Ընդդիմության մեջ չկար այն ուժը, որ իր շուրջ կկենտրոնացներ բողոքող զանգվածի”,- ասաց նա:

Քաղաքագետն առանձնացրեց քաղաքացիական հասարակության զարգացումը, որը տարբեր շարժումների միջոցով կարծես թե կարողանում է հասնել իր առջև դրված նպատակներին. “Ուշագրավն այն է, որ քաղաքական ոչ մի ուժ չի կարողանում դիվիդենտներ քաղել բողոքավոր շարժումներից, քանի որ չի կարողանում օգտագործել այս շարժումները իր օգտին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական դաշտը իրարից անջատ են”,- նշեց նա: 

Հաջորդ տարվա ներքին քաղաքական կյանքի համար քաղաքագետն առաջնային է համարում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը: Իսկ արտաքին քաղաքականության մեջ մեզ համար կարևոր է Մաքսային միության ճանապարհային քարտեզի հարթեցումը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ