04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կաջակցի ԱՄՆ կառավարությունը

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ Հայաստանը դարձել է  ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին  աջակցող GPOI  ծրագրի գործընկեր պետություն: Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն ակնկալում է տրամադրել մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն 2 տարվա ընթացքում: Նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, ինչպիսին Հայաստանն է, կարողությունները:  

Այս նոր գործընկերությունը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների սերտ համագործակցության լուրջ ազդակ է, որով կարեւորվում ու գնահատվում է Հայաստանի պատրաստակամությունը  մասնակցել միջազգային խաղաղապահ գործողությունների Կոսովոյում, Աֆղանստանում եւ  Լիբանանում: 

Խաղաղապահության նախաձեռնություններին  աջակցող GPOI ծրագիրն ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագիր է անվտանգության ոլորտում, որը նպատակաուղղված է ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողությունների արդյունավետ անցկացման միջազգային կարողությունների մեծացմանը՝ գործընկեր պետությունների խաղաղապահ կարողություններն ուսուցումների միջոցով զարգացնելու ու պահպանելու, տեղակայումների համար պատրաստ զինվորական ու ոստիկանական միավորումների թվի ավելացման, եւ զինվորական ու ոստիկանական միավորումները տեղակայումներին նախապատրաստելու եւ նյութատեխնիկական ապահովումը դյուրացնելու ճանապարհով:

Միացյալ Նահանգները գործարկեց GPOI ծրագիրը՝ ի կատարումն Մեծ ութնյակի 2004թ. Սի Այլենդում տեղի ունեցած վեհաժողովում ընդունված Խաղաղապահության միջազգային կարողությունների ընդլայնման գործողությունների պլանի: Սկզբնապես այն նախատեսված էր որպես հնգամյա ծրագիր 2005-2009թթ. համար, սակայն հետագայում որոշվեց այն շարունակել եւս 5 տարի՝ 2010-2014թթ.:

Ծրագրի առաջին 5 տարիների կամ առաջին շրջափուլի հիմնական խնդիրն էր 75.000 խաղաղապահների ուսուցումն ու  խաղաղապահ գործողություններն իրականացնելու տարածաշրջանային կարողությունների զարգացումը: 2-րդ շրջափուլում ուղղակի ուսուցումներից շեշտադրումը փոխվեց դեպի գործընկեր պետությունների այն ջանքերի աջակցմանը, որոնք ուղղված են  տեղում խաղաղապահների ուսուցման ինքնաբավ կարողությունների ձեւավորմանը: 

GPOI ծրագիրը ֆինանսավորվում է Խաղաղապահ գործողությունների հաշվից, որը տնօրինում է ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական գործերի գրասենյակը:

GPOI ծրագիրը ներկայումս գործակցում է 69 երկրների ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ: Այս գործընկերության շրջանակում GPOI ծրագրով իրականացվել են հետեւյալ աշխատանքները.

  • Աջակցել է միջազգային խաղաղապահ առաքելություններում ընդգրկման ենթակա  228.658 օտարերկրյա զինծառայողների ուսուցմանը եւ՛ ուղղակի ուսուցումների (176.047 խաղաղապահ), եւ՛ գործընկեր պետության տեղական ուսումնական կարողություններին օժանդակելու միջոցով (52.611 խաղաղապահ).
  • Օժանդակել է խաղաղապահության 45 ազգային ու տարածաշրջանային ուսումնական կենտրոնների, երեք տարածաշրջանային կենտրոնակայանների (Աֆրիկյան Միություն, Արեւմտա-աֆրիկյան պետությունների տնտեսական համայնք, եւ Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնք), ինչպես նաեւ ֆինանսական, տեխնիկական եւ կադրային օգնություն է ցուցաբերել Կայունության ոստիկանական միավորումների գերազանցության կենտրոնին՝ ոստիկանական միավորումների ուսուցանողների ուսուցումն ապահովող կենտրոն, որը ղեկավարվում է Իտալիայի կողմից.
  • Աջակցել է 38 երկրներից ներգրավված 180.223 խաղաղապահների տեղակայմանը աշխարհի 25 տարբեր խաղաղապահ գործողությունների շրջանակում: Ներկայումս ավելի քան չորս մայրցամաքների տարածքում ՄԱԿ-ի կողմից իրականացվող 15 խաղաղապահ գործողությունների շրջանակում ներգրավված  զինվորական, ոստիկանական ու քաղաքացիական անձնակազմի թիվը կազմում է ավելի քան 116.000 հոգի,  ովքեր ներգրավված են 115 տարբեր երկրներից: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ