12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Եռուզեռ բուհերում՝ կրթաթոշակի մրցույթի շուրջ /վիդեո/

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերում անցկացնում է 1-ին կուրսեցիների կրթաթոշակի մրցույթի իրազեկման ակցիաներ, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ տեղեկացված լինեն և դիմեն մրցույթին։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները բավականին ակտիվ են, անընդհատ դիմում են դեկանատ, հետաքրքրվում կրթաթոշակի մասին, պահանջում իրենց առաջադիմության թերթիկները: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քրիստինե Յախշյանը տեղեկացրեց. «Ուսանողները սպասում են, դիմում, հետաքրքրվում: Մեզ մոտ […]

Ադրբեջանական կայքն անդրադարձել է Սամվել Ալեքսանյանի Արմեն Սարգսյանին մատուցած թանկարժեք նվերին

Ադրբեջանական vesti.az անդրադարձել է Սամվել Ալեքսանյանի մատուցած թանկարժեք նվերին՝  Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան՝ Արմեն Սարգսյանին:  Կայքը գրում է, որ Սամվել Ալեքսանյանը, գտնվելով Լոնդոնում, իմացել է, որ Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը շրջում է էժանագին մեքենայով եւ որոշել է նրան նվիրել  Rolls-Royce Phantom VI մեքենա, որի գինը կազմում է 80 հազար ֆունտ ստերլինգ: 

Ծառուկյանն ու ԲՀԿ 2 պատգամավոր դեռ այն ժամանակ դեմ են եղել

՛՛Քննարկվել է պարտադիր լինելու համակարգը, սակայն ինչու չեք հարցնում՝ ինչու է այն ժամանակ քննարկվել համակարգը, որ հիմա է ընդունվելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու ԲՀԿ-ը կոալիցիայի մաս կազմած տարիներին չէր քննադատում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, իսկ այսօր քննադատում է: Մելքումյանը շեշտեց, որ կուսակցության  ղեկավար Գագիկ […]

ԲՀԿ-ը կսատարի՞ Քոչարյանին 2018-ին

”Ես չեմ թաքցնում իմ զորակցությունը, գտնում եմ, որ նա բավական ծանրակշիռ պետական-քաղաքական գործիչ է, արդյունավետ կառավարել է երկիրը, կատարյալ չի եղել ոչ մի բան, գիտեմ՝ ինչ կամք է դրսևորել երկրի կառավարման տարիներին՛՛,-Henaran.am-ի հարցին, արդյոք ԲՀԿ-ը կսատարի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս որոշի առաջադրվել 2018-ի նախագահական ընտրություններում: Նշենք, որ նման կարծիք հայտնել են որոշ քաղաքական […]

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:                                                           ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

“Այս քայլը կապված էր Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու հետ”

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրականագետ Վարդան Դևրիկյանը և մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խոսեցին սահմանին հնչած կրակահերթերի, ինչպես նաև հերոսաբար զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին: “Վերջին քսան տարիների համեմատությամբ այս տարվա դեկտեմբեր-հունվար ամիսները բավականին հագեցած են: Ադրբեջանցիները դժվար են զսպում իրենց ագրեսիան: Այս քայլը կապված էր Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու հետ”,-նկատեց Վարդան Դևրիկյանը: […]

Կիեւում բախումների արդյունքում 22 տարեկան երիտասարդ է մահացել /ֆոտո/

Կիեւում մահացել է 22-ամյա ակտիվիստ, ով ընկել է “Դինամո” մարզադաշտի 13-մետրանոց սյունաշարից ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների ժամանակ, տեղեկացնում է ria novosti-ն:   Ակտիվիստի մահվան մասին լուրը հայտնվել է սոցիալական ցանցերում, այնուհետև այն հաստատել են Մայդանի ինքնապաշտպանության շտաբում: Մահացածի անունը դեռ հայտնի չէ: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` այս երիտասարդը Կիեւում բախումների երկրորդ զոհն է:

Տարոն Մարգարյանը արժանացել է “Top Ten Award”-ի հատուկ մրցանակի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է <<Top Ten Award>> միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս մրցանակաբաշխության առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում, ինչպես նաև խթանել աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման համակարգի ստանդարտների կիրառումը կազմակերպություններում: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ […]

Լուրջ մտահոգություններ… /վիդեո/

”Կուսակցությունը կա, խմբակցության հետ կապված ես էլ շատ լուրջ մտագոհություններ ունեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը` ի պատասխան այն քննադատությունների, թե ”Ժառանգություն” կուսակցությունն ու խմբակցությունն որպես այդպիսին չկան:  Մանրամասները՝ տեսանյութում :  Ներողություն ենք խնդրում տեսանյութի որակի համար:

Պատրաստվում են գործադուլի՞. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ “Գրանդ Տոբակո” ըն­կերության մամուլի խոս­նակ Վահրամ Բրուտյանը երեկ «Ժամա­նակի» հետ զրույցում հերքեց մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, թե “Մասիս տոբակո”-ի աշխա­տակիցները պատրաստվում են գործադուլի, եւ որ նրանք մի քանի ամիս չեն վճարվել իրենց արտաժամյա աշխա­տանքի դիմաց: “”Այդ ամբողջ ինֆորմացիան սուտ է եւ հե­րյուրանք: Հրապարակված որեւէ տեղեկություն չի համա­պատասխանում իրականու­թյանը”, – մեզ ասաց: Բրու­տյանը: Բրուտյանից հետաքրքրվեցինք’ հիմա աշ­խատակիցներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված