03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հովհաննես Հունանյանին՝ Անուբախ Համբարյանով

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Հունանյանին փոխարինելու է Անուբախ Համբարյանը: Հիշեցնենք, Անուբախ Համբարյանը Լոռու մարզի ոստիկանության վարչության պետի պաշտոնից վերջերս է նշանակվել փոխնախարար:  Հարցը զեկուցող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ այս որոշումը կապված է ոստիկանության կադրային փոփոխություններով:

Հետաքրքիր մանրամասներ Յուրա Մովսիսյանի մանկությունից

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանի հայրը՝ Սերգեյ Մովսիսյանը, պատմել է, թե ինչպես է իր որդին օգնել ընտանիքին փոքր ժամանակ: ՛՛Յուրան 12 տարեկանում հայկական խանությում էր աշխատում՝ որպես բանվոր: նա այնտեղ աշխատում էր ավագ եղբոր՝ Մովսեսի հետ: Այդ ժամանակ մենք շատ դժվար էինք ապրում: Մովսեսը նույնպես զբաղվում էր ֆուտբոլով, բայց ամեն օր […]

Կառավարությունը որոշեց չվաճառել

 ՀՀ կառավարության նիստում Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ կառավարությունը չի վաճառելու պետական գանձապետարանի թանկարժեք իրերը, որոնց մասին այսօր գրել էր մամուլը: ՛՛Այս որոշման իամստն է չվաճառել թaնկարժեք իրերը, նախկինում կար նման որոշում, չէինք կատարել, քանի որ միջազգային շուկայում գները նվազել են: Այսօր ֆիքսում ենք, որ այս պահին չենք վաճառում՛՛,-ասաց նախարարը: Նշենք, որ ըստ մամուլի՝ […]

Պաշտոնանկություններ

Հունվարի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Իսրայելյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: Տեղեկացնում է shamshyan.com-ը: ՀՀ ոստիկանապետի ևս մեկ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Ավագյանը: Վ. […]

Հաստատվեց ՄՄ-ի ժամանակացույցը /լրացվում է/

ՀՀ կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, որի շնորհիվ յուրաքանչյուր նախարարություն և գերատեսչություն հստակ պատկերացում կստանա միջոցառումներին իր մասնակցության և դրույթների կատարման ժամկետների մասին, որպեսզի սահմանված կարգով իրագործի դրանք: Վարչապետն ասել է, որ խնդրին անդրադարձ է […]

Կառավարությունը կվճարի սոցիալապես անապահովների գազի գնի տարբերությունը

՛՛Նախկինում սոցիալապես խոցելի ընտանքիներին մենք տալիս էինք ֆինանսական օժանադակություն սպառված գազի դիմաց: Այս քաղաքականությունը շարունակվելու է, այս անձանց համար մեկ խորանարդ մետրի համար գինը մնում է հարյուր դրամ՛՛,-այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ հիմա գազը դարձել է 156 դրամ, և կառավարությունը շարունակելու է 56 դրամը նրանց փոխհատուցել: Տիգրան Սարգսյանը հանձնարարեց […]

Կառավարության նիստին խոսեց Սեյրան Օհանյանը

Այսօր նախքան կառավարության նիստ սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց ՊՆ Սեյրան Օհանյանին անդրադառնալ վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող իրավիճակին: Նշենք, որ վերջին օրերին թնամին ակտիվացել է, մասնավորապես  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա […]

Ինչ է սրանով ուզում ցույց տալ թշնամին /վիդեո/

Պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը մի քանի լրագրողների հետ զրույցում երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում անդրադարձավ թշնամու վերջին օրերի ակտիվությանը: Նա նշեց, որ ականատեսն ենք լինում ադրբեջանական կողմի հարձակվողական դիրքորոշմանը, որ ՛՛արդեն շաբլոն դարձած մարտավարություն է: Նման ագրեսիվ կերպով նախահարձակ լինելով ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ չի համակերպվում հետպատերազմյան իրադրությանը՛՛,-ասաց Ջամալյանը: Նա նկատեց, որ այդ դեպքում բացի […]

Հանրային խորհուրդը շարունակելու է հետամուտ լինել հարցի լուծմանը` հօգուտ շենքի պահպանման

Հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը գումարել է տարվա առաջին նիստը, որի օրակարգում ներառված էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, առաջիկայում ՀՀ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր: «Զվարթնոց»-ի կլոր շենքի քննարկումը սկսվել է ՀՀ կառավարության կողմից տարեվերջի նիստի ժամանակ կոնցեսիոների մաստեր պլանը հաստատելու մասին որոշումից, որում ներառված է նաև հին ուղևորային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ