11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարտի 8-ի հետ կապված ԲՀԿ-ի առաջարկը ՀՀԿ-ին

Այսօր ասուլիսում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջարկեց ՀՀԿ-ին միասին որևէ տոն նշել: ”Գուցե մարտի 8, գուցե մեկ այլ տոն”,-ասաց նա:

Ըստ Խաչատրյանի` սա հանրավորություն կտա տեսնել, թե որ ուժը որքան համախոս ունի:

Մյուս բանախոսը` ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ արձագանքեց. ”Եկեք, և կտեսնենք”: 

”Ինչի դու կասկածո՞ ւմ ես, հանկարծ չկասկածեց Այվազյան Վարդանի վրա ”,-ասաց Այվազյանը, ապա հորդորեց անցնել ասուլիսի բուն թեմային` Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը:

Պատգամավորը շեշտեց, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ում առաջին անհրաժեշտության ապրանքները չեն թանկանալու: Ապա նա հայտնեց, որ ՄՄ-ին անդամակցելու գործընթացները հավանաբար այս տարի կավարտվեն, և մյուս տարի արդեն ՀՀ-ը կդառնա ՄՄ անդամ:

ՀՀԿ պատգամավորը տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է ԱԺ հաջորդ քառօրյային ստեղծել հանձնաժողով, որը պետք է վերահսկի գազի հետ կապված բոլոր հարցերը, իսկ մարտ ամսին արդեն Մաքսային միության վերաբերյալ մոտ 65 օրենսդրական նախաձեռնություն կդրվի քննարկման:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ