08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտոն կտանք… Այվազյանը` ԲՀԿ պատգամավորին

”Այս ուժերի միակ նպատակը իշխանություն վերցնելն է”,-այսօր ասուլիսում անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանն` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Վարդան Այվազյանը: 

Իսկ մյուս բանախոսը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը պնդեց, թե կառավարությունն իր գործունեությամբ վստահելի չէ, այդ պատճառով են նրանք նման նախաձեռնության գնում, և հենց այդ պատճառով է, որ դեմ են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը:

”Բայց չէ որ այդ գումարն այդ կառավարությանը չեք վստահում, մեխանիզմից անտեղյակ եք”,-հավելեց Այվազյանը` նկատելով, թե կառավարության բացթողումն է, որ չի կարողացել այնպես պրոպագանդա անել, որ հասարակությունը հասկանա, որ այդ գումարները վստահվում են ֆոնդերին: 

Հարցին, թե հնարավոր է, որ որոշ ՀՀԿ-ականներ նույնպես կառավարությանն անվստահություն հայտնեն, Այվազյանը պատասխանեց.Ոչ, մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք քվեարկությունների ժամանակ”: Ապա դիմելով Խաչատրյանին` նա նետեց. ”Պաշտոն կտանք, կառավարությանը  կվստահեն”:

 Ինչ վերաբերում է Ծառուկյանի կողմից Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը անմարդկային քայլ որակելուն, ապա Այվազյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ ԲՀԿ-ը ևս կողմ էր քվեարկել այս օրենքին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ