18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պլյուշենկո. Ինձ ստիպեցին դուրս գալ սահադաշտ

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայտնել է, թե ինչու է թիմային մրցաշարից հետո որոշել վնասվածքով մասնակցել անհատական մրցաշարին:

“Ես այժմ չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց, սակայն եթե հարցնեք Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահին, նա ձեզ կբացատրի: Նա կներկայացնի, թե ինչու ես փորձեցի դուրս գալ սահադաշտ, իսկ մյուս գեղասահորդները դա չարեցին”,-նշել է Պլյուշենկոն: Հարցին` ձեզ ստիպել են մասնակցել մրցաշարին, քանի որ ավելի շատ հնարավորություն ունեիք մեդալ նվաճելու, գեղասահորդը պատասխանել է.”Հենց այդպես: Թիմային մրցաշարից հետո ես մկանային ցավեր զգացի եւ հայտնեցի այդ մասին ֆեդերացիային: Խնդրեցի փոխել ինձ, սակայն պատասխանեցին` “ինչ եղավ, եղավ”: Այո, ինձ ստիպեցին մասնակցել”:

Հիշեցնենք, որ այդ դեպքից հետո Պլյուշենկոն հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ