18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎՊ-ի զեկույցից մինչև Ծառուկյանի ելույթը. թեժ բանավեճ /վիդեո/

”Ծրագրային ելույթ էր, որ ասում էր` պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու և այս տնտեսկան ճգնաժամից հանելու: Պատրաստ ենք համագործակցել իշխանական ուժերի առողջ հատվածի հետ ևս”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` խոսելով ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին:

Ըտս պատգամավորի` ԲՀԿ-ը կհամագործակցի իշխանության այն հատվածի հետ, որը դուրս է Վերահսկիչ պալատի բացահայտումներից, այսինքն` ազնիվ է:

Հարցին, թե ինչն է Ծառուկյանին խանգարում իրեն ընդդիմություն հայտարարել, չէ որ ելույթն ավելի շատ ընդդիմադիր գործչի էր, Խաչատրյանը պատասխանեց, որ կարևոր չէ ընդդիմություն է կոչվում, թե այլընտրանք, կարևորը գործունեությունն է:

Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ ՎՊ-ի զեկույցը բարբաջանք է: 

”ՎՊ-ի զեկույցում ասված է, որ ոթանասուն տոկոսը ռիսկային է, ոչ թե թալանված է, այլ ռիսկային”,-իր ասածը պարզբանեց Այվազյանը:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ