ՀՀ-ն առաջարկ կստանա` առավել շահավետ պայմաններով
”ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո, երբ պարզ դարձավ, որ պրոցեսներն այդքան էլ նախընտրելի ճանապարհով չեն ընթանում, Եվրամիությունում ակտիվ քննարկման մեջ դրվեցին Արևելյան գործընկերության ծրագրում նոր մոտեցումների, փոփոխությունների հարցը: Եթե նույնիսկ Վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքը տապալում չհամարենք, ապա, այնուամենայնիվ, պետք է խոստովանենք, որ գրանցված արդյունքը առնվազն հիասթափության հանգեցրեց: Ստեղծված իրավիճակում, գործելու առանձնապես շատ տաբերակ ԵՄ-ն չուներ. […]





































