Մարտին ընտրություններ են

Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավտոմատացված համակարգի միջոցով` էլեկտրոնային վիճակահանությամբ, իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում 2014 թվականի մարտի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: […]