01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Փոստանջյանի հարցով պետք է գժանոց դիմել. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմության` քվեարկության քարտերը վերցնելը համարում է խուլիգանություն և ջեբկիրություն: ”Որեւէ մեկը իրավունք չունի վերցնել պատգամավորներին պատկանող փաստաթուղթը”,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը: Երբ լրագրողները հիշեցրին, որ եղել են նախադեպեր, երբ նույնիսկ ամբիոնն են գրավել, Սահակյանն արձագանքեց. ”Ամբիոն գրավելը, ճվճվալը խայտառակություն է, եւ պետք է մտածել այդ մասին”: Հարցին, […]

Տեր-Պետրոսյանը կեղծել է պատմական փաստերը /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջիլ ելույթին, նշեց, որ  Տեր-Պետրոսյանը չպիտի կեղծեր պատմական փաստերը: ՛՛Կարծում եմ, առաջին նախագահը եւ պատմաբանը պետք է շատ լավ տարբերակի հակառուսականությունն ու հակաբոլշեւիզմը: Դրանք տարբեր բաներ են: Եթե տեղյակ չի, ասեմ`առաջին հանրապետությունը կործանվել է թուրք-բոլշեւիկյան դաշինքի հետեւանքով՛՛: Շարունակությունը` […]

Սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրը մեկնարկել է

 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի նախօրեին սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրն է իրականացվում Երեւանի բոլոր վարչական շրջաններում։ Ծրագրում ներառված են սոցիալական տարբեր խմբերի շահառուներ։ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ երեւանաբնակ զինհաշմանդամներին եւ նրանց հանձնել դրամական օգնությունը, ինչպես նաեւ ամանորյա ներկայացումների տոմսեր՝ նրանց ընտանիքների երեխաներին։ Ծրագրում […]

”Կարգին Հայկոն ” Ազգային ժողով գազի բալոն էր բերել /վիդեո/

”Կարգին Հայկոյի” երեկվա ֆեյսբուքյան գրառումը պարզվում է PR քայլ չէ: Հայկ Մարությանն այսօր իր ներկայությամբ և լիցքավորված պարսկական գազի բալոնով ԱԺ-ի դիմաց բոյկոտեց “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայնագիրը: Կարգին  Հայկոյի հետ էին կինն ու դուստրը: Հայկոյի համար այս այց-ետդարձը Պրահայից […]

Անգելա Մերկելը նույնպես չի մեկնի Սոչի` Օլիմպիադայի բացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս չի մեկնի Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը, գրում է newsru.com-ը։  Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Օլիմպիադայում երկիրը կներկայացնի այդ գերատեսչության ղեկավար Թոմաս դե Մեզյերը։  Իսկ թե ինչու է Մերկելը որոշել չմեկնել Սոչի, առայժմ հայտնի չէ:

Շաբոյանի հանձնաժողովը չփչացրեց տաքսիստների Ամանորը

 “Փինկ”, “Տաքսի Պրեստիժ”, “Տաքսի Մանանդ”, “Տաքսի Դե Լյուքս Սիթի”, “Այգեձոր”, “Մեծն Կայզեր”, “Հույսի Քարավան”, “Զոլոտոյ Դյուկ”, “Հ.Ա.Ս.Գ. Տրանս”, “Կապոլլո”, “Խասուրո Գրուպ”, “Էդ Ընդ Էմի”, “Զեթ Ընդ Զեթ”, “Գոլդուեյ”, “Արեգ-Նարեկ”, ԱՁ Վ. Հովհաննիսյան. սրանք տաքսի ծառայություն մատուցող այն ընկերություններն են, որոնք ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոսումնասիրությամբ ճանաչվել են անբարեխիղճ: Հանձնաժողովի մասնագետներն են օգտվել տաքսիներից […]

Մխիթարյանը երկրորդն էր

Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ պաշտոնական կայքում ավարտվել է երկրպագուների կողմից թիմի լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը: Թեկնածուների շարքում ընդգրկվել էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այս տարվա ամռանն է հեռացել ուկրաինական ակումբից: Մխիթարյանը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով 4561ձայն: Հայ կիսապաշտպանին շատ քիչ չի հերիքել հաղթողի կոչումը նվաճելու համար: Նրան ընդամենը 136 ձայնով է […]

Ինչու է Դավիթ Հարությունյանը կողմ քվեարկել

”Հաշվիչ հանձնաժողովն ընդամենը կատարում է գործողություն` հաշվում է: Իհարկե, կան դեպքեր, երբ հաշվիչ հանձնաժողովը պետք է որոշում ընդունի քվեարկության միջոցով”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե համաձայն է ընդդիմության այն մոտեցման հետ, որ հաշվիձ հանձնոժողովի գործողությունները ոչ օրինական էին: ՛՛Հաշվիչ հանձնաժողովը, մասնավորապես, պետք է որոշի, […]

Քաղաքական լուրջ ընդդիմություն Հայաստանում չկա. քաղաքագետ

Քաղաքագետ, “Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով ընթացիկ տարվա կարեւորագույն իրադարձություններից, նշեց, որ իր համար կարևոր իրադարձություններից էին նախագահական, պառլամենտական և Երևանի քաղաքապետի ընտրությունները, որոնց ժամանակ ՀՀԿ-ն ամբողջությամբ իշխանությունը  վերցրեց իր ձեռքը: “Այսօր քաղաքական լուրջ ընդդիմություն Հայաստանում չկա, հետևաբար  առաջիկա չորս տարիներին ՀՀԿ-ին փոխարինող քաղաքական ուժ չի լինի”,- ասաց […]

Ռոնալդուի ընկերուհին որոշել է Ամանորի շնորհավորանքը հղել կիսամերկ /վիդեո/

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ մոդել Իրինա Շեյկը, շնորհավորել է գալիք տոները: Ռուսաստանցի գեղեցկուհին շնորհավորանքն ուղղել է տեսահոլովակի միջոցով՝ յուրահատուկ կերպով: Նա տեսահոլովակում կիսամերկ է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ