01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Չեն հեռանա Ազգային ժողովի մուտքից /վիդեո/

Այս պահին Ազգային ժողովի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայնագրի: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս պահին ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, իսկ լրագրողական ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, […]

Ցնցված են 18-ամյա ֆուտբոլիստի մահվան առնչությամբ

Շոթլանդական ՛՛Հայբերնիանը՛՛ հայտարարել է իր թիմի 18-ամյա ֆուտբոլիստ Դեյվիդ Փոլի մահվան մասին: Փոլը մահացել է կիրակի առավոտրյան Էդինբուրգում՝ սեփական տանը: Ակումբը հայտարարել է, որ մահվան վերաբերյալ որեւէ կասկածելի դրվագ չի հաստատվել: ՛՛Մենք բոլորս ցնցված ենք այս միջադեպից հետո: հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը մահացածի ընտանիքին՛՛,- ասել է ՛՛հայբերնիանի նախագահ Ռոդ Փետրին:

Թունավորվել են թոնրատանը

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ ”սուր էգզոգեն թունավորում” ախտորոշմամբ Կամարիս գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1964 թ. ծնված Գարուշ Մ.-ն, նրա կինը` 1974 թ. ծնված Սուսաննա Մ.-ն և բարեկամուհին` 1978 թ. ծնված Արշալույս Խ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են թոնրատանը` հաց թխելու ընթացքում փայտի և աթարի ծխից:Դեպքի հանգամանքները […]

Սարսափելի վրիպում Իտալիայի առաջնությունում /վիդեո/

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում ՛՛Ռոման՛՛ սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության ետնապահ ՛՛Կատանիային՛՛: Խաղն ավարտվել է հռոմեացիների խոշոր հաշվով հաղթանակով: Գրանցվել է 4-0 հաշիվը: Հաշիվը ավելի խոշոր կլիներ, եթե ՛՛Ռոմայի՛՛ հարձակվող Ժերվինյոն չվրիպեր անչափ հարմար դիրքից:  Այնուամենայնիվ նշենք, որ կոտ դ՝իվուարցի ֆուտբոլիստը իր գնդակը այս խաղում կարողացել է խփել:

Կանադայում սառցե անձրեւ է տեղացել

Կանադայում սառցե անձրեւ է տեղացել, ձյունամրրիկն ու անձրեւը խափանել են Տորոնտոյի մոտ 250.000 տների էներգամատակարարումը: Այս իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կտեւի եւս երկու-երեք օր, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Տրամվայներն ու մետրոպոլիտենը դադարեցրել են աշխատանքը։ Էներգամատակարարման խափանումներ են տեղի ունեցել նաև Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։ Բազմաթիվ ինքնաթիռի չվերթներ հետաձգվել են կամ չեղյալ համարվել։ Տորոնտոյի, Օտտավայի և Մոնրեալի օդանավակայաններում […]

ՊՆ պատվիրակությունը մեկնել է Չինաստան

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉինաստանՉինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով 2013թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Պեկին է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի, ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած […]

Վառվեցին աշխարհի ամենատարօրինակ տոնածառի լույսերը /ֆոտո/

Իտալիայում վառվել են աշխարհի ամենամեծ և տարօրինակ եղևնու լույսերը: Սա իրենից ներկայացնում է Ինջինո լեռան վրա փռված տոնածառի ՛՛նկար՛՛, որը զարդարված է լույսերով և խաղալիքներով: Եղևնին պատրաստված է 1040 նեոնային լույսերից, որոնց երկարությունը հասնում է շուրջ 20կմ-ի: Եղևնին ունի 950մ բարձրություն և 450մ լայնություն: Սա իր նման երկրորդը չունեցող տոնական եղևնին է ամբողջ աշխարհում և ունիկալ է ինչպես իր […]

Մեզ պետք է ժողովրդի վստահությունը չվատնող ու չդավաճանող մարդկանց խումբ

Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ կիսվում է հանրության հետ իր քաղաքական վերլուծություններով: Զարմանալի պարբերականությամբ սույն վերլուծությունները սխալ են դուրս գալիս: Այսպես եղավ 1993-ին, երբ նա առաջին անգամ այցելեց Ստեփանակերտ, ձգտելով համոզել արցախցիներին, որ աշխարհին չնեղացնելու համար պետք է հանձնել ազատագրված Քարվաճառը: Սարսափելի է անգամ մտածել, ինչ կլիներ, եթե Արցախն ենթարկվեր նրա այդ ”վերլուծությանը”… Այդպես եղավ […]

Սիրուն չի

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի գլխավոր թեման ռուսական գազի քաղաքականության իրավական ու քաղաքական կարգավիճակային ձևակերպումն էր Հայաստանում, անցավ բանավեճի սրության սահմանը: Այն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական պայքար ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև, որը նույնիսկ կոնֆլիկտային երանգ ուներ: Ընդդիմության տորպեդահարումն ուղեկցվում էր ԱԺ շենքի դիմաց քաղաքացիական ակտիվիստների բավական եռանդուն բողոքի ակցիայով, որը յուրօրինակ աջակցություն էր […]

Սոնային տարել են հոգեբուժարան, բռնության ենթարկել /վիդեո/

“ԱՐ” հեռուստաընկերության հաղորդմամբ` երգչուհի Սոնա Ավագյանը 7 օր է` Նորքի հոգեբուժական կլինիկայում է գտնվում եւ պնդում է, որ այստեղ է հայտնվել բռնի ուժով: Հեռուստաընկերությունը տեսանյութ է նկարահանել այս ամենի վերաբերյալ: Երգչուհուն ապօրինաբար հոգեբուժարանում պահելու մասին տեղեկությունից հետո գործին միջամտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Երգչուհու ամերիկացի ամուսնու մահից հետո ԱՄՆ դեսպանատանը նրա հետ միջադեպ է տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ