20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՐՄԵՆԱԼ-ը հերքում է

Կապված առանձին ԶԼՄ-ների կողմից ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրական թափոններ պահելու տեղամաս ստեղծելու մասին տարածվող խեղաթյուրված տեղեկությունների հետ, համարում ենք անհրաժեշտ հայտարարել հետևյալը` 

1. Տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների, և նրա նախագիծը, մշակված ՛ATMS Solutions՛՛ մասնագիտացված կազմակերպության կողմից, համաձայնեցվում է լիազորված պետական մարմինների հետ:

2. Ստեղծվող տեղամասը գտնվելու է հենց գործարանի տարածքում, այլ ոչ Հրազդան գետի կիրճում, ինչպես պնդում են իրականությունը խեղաթյուրող ԶԼՄ-ները.

3. Այդ տեղամասը ունենալու է 3 300 քմ մակերես, այսինքն ոչ թե դառնալու է “թափոնների գերեզմանոց”, այլ լինելու է ոչ մեծ մարզահրապարակի չափ:4. Տեղամասում պահեստավորվող փայլաթիթեղի գլանման արտադրության թափոնները, որի ընթացքում չեն օգտագործվում թունավոր նյութեր, այստեղ պետք է գտնվեն ժամանակավոր, մինչև նրանց հանրապետական մասնագիտացված պոլիգոն տեղափոխելը:

ԱՐՄԵՆԱԼ գործարանը համապատասխան ՀՀ “Զանգվածային լրատվության մասին” օրենքի, որպես հերքում, պահանջում է տվյալ հայտարարության հրապարակումը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ