Արզումանյանը խոցել է

”Մենք որևէ խնդրից կաշկանդված չենք: Պատրաստ ենք այդ հանձնաժղովում քննարկել ցանկացած հարց: Քվեարկության ժամանակ կերևա, որ քաղաքկան ուժն է բաց, շահագրռգված քննարկան պատրաստ՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ՛՛մարտի մեկի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախագծից եւ ՛՛մարտի 1՛՛-ի դեպքերին ԲՀԿ առաջնորդի անմիջական մասնակցության շուրջ մեղադրանքներից:
՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր, 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ևս կոծկում է ՛՛մարտի մեկի՛՛ իրադարձությունները և դեմ է դրանց բացահայտմանը, Զոհրաբյանն արձագանքեց.
՛՛Դրա համար ենք ասում՝ մերկապարանոց հայտարարություններ հնչեցնելով չի: Կա հատուկ քննչական ծառայություն, բա եկեք ստեղծենք հանձնաժողով՝ տարբեր քաղաքական ուժերից կազմված, որոնք տարբեր մոտեցումներ ունեն տարբեր թեմաների վերաբերյալ, քննարկենք Ալիկ Արզումանյանի մտահոգությունները, ինչո՞ւ չի կատարվում փամփուշտի նունյականացում զենքի հետ, քննարկենք, մեզ համար տաբու հարցեր չկան:
Մենք բաց ենք ցանկացած հարց բարձրացնելու, քննարկելու: Իսկ այն, որ մարտի մեկին ԲՀԿ-ը կոալիցիայի կազմում էր չի կոմպլեքսավորում: ՛՛Ես կցանկանայի իմանալ, ես ինքս Արամ Սաֆարյանի հետ եղել եմ մարտի մեկի հանձնաժողովում, ի՞նչ, որ ԲՀԿ-ը կոալիցիայում էր՛՛:
ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ քննարկումների ժամանակ հնչեց, տեսակետ, որ մինչև իշխանափոխություն չլինի, ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերը չեն բացահայտվի: Նա նշեց, որ այս տեսակետի մեջ ճշմարտության ինչ-որ էլեմենտներ կան, բայց սա չի նշանակում, որ պիտի սպասեն, թե երբ է լինելու իշխանափոխություն, որպեսզի այդ դեպքերը բացահայտվեն:
՛՛Մեզ որպես քաղաքական ուժ բարոյական, իրավական տեսանկյունից կարևոր է ՛՛մարտի մեկի՛՛ բացահայտումը կամ գոնե այդ մասին բաց քննարկումները, այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել նման դեպքերից՛՛: