Տոնական օրերին “Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6 հազար կանչ
Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով: 2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության “Շտապբուժօգնություն” ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Կանչերի գերակշիռ մասը՝ 2221, եղել […]