13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Խարկովում քարերով ջարդել են ոստիկանների ավտոբուսը /ֆոտո/

Նախօրեին Խարկովում ռուսամետ ակտիվիստները քարերով հարձակվել են ոստիկաններով լի ավտոբուսների վրա ու ջարդել դրանք, տեղեկացնում է LB.ua-ն: Իրավապահ մարմինները գնալիս են եղել փոխարինելու իրենց գործընկերներին, որոնք հասարակական կարգն էին պահպանում: Ականատեսները պատմել են, որ մարդկանց խումբը փակել է ավտոբուսի ճանապարհը, կոտրել ապակիները: Այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Պահանջում են զգոն լինել արտահայտություններում

Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ համդիպման ժամանակ իրավապաշտպան ակտիվիստ Անի Կաղինյանը հորդորեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանին արտահայտություններում ավելի զգույշ լինել: “Ես ուզում եմ անդրադառնալ Հրանտ Եղիազարյանի շաբաթ օրը արած հայտարարությանը, որ եթե քաղաքացիներ ուզում են օգտվել տրանսպորտային միջոցներից՝ թող վճարեն 200-250 դրամ, եթե չունեն թող ոտքով ման գան: Հասարակական տրանսպորտից օգտվում է, մեր […]

”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները կհետեւեն Արազ Օզբիլիսի խաղին

Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի ”Սպարտակ”-”Կռիլյա Սովետով” խաղին ներկա կգտնվեն ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները: Чемпионат.com-ը հայտնում է, որ անգլիական ակումբի սկաուտները կհետեւեն ”Սպարտակի” հայազգի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին եւ իտալացի պաշտպան Սալվատորե Բոկկետտիին: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները ներկա էին գտնվել ”Սպարտակի” եւ ”Անժիի” խաղին, որի ընթացքում եւս հետեւել են Օզբիլիսի խաղին: ”Սպարտակ”-”Կռիլյա Սովետով” խաղը կկայանա […]

”էս ժողովրդի կաշին կերել, ոսկորներն է մնում … ”

Մի խումբ ազատամարտիկներ եւ արվեստագետներ որոշել են ստեղծել խումբ, որը կպայքարի սոցիալական անարդարությունների դեմ: Այս մասին նրանք հայտարարեցին այսօր մամուլի ասուլիսում: “Վաղը առաջին միտինգն ենք անում Հանրապետության հրապարակում եւ պահանջելու ենք “Գազպրոմ”-ից մեր փողերը: Մենք ապացուցել ենք, որ խաբում են ժողովրդին: Ապացուցել ենք, որ մարդիկ ամեն ամիս երեսուն տոկոս ավել փող են տվել”,-ասաց “Ներազգային ազատագրական […]

11-ամյա աղջիկը նետվել է 10-րդ հարկից եւ ողջ մնացել

Սանկտ-Պետերբուրգում 11-ամյա աղջիկը նետվել է 10-րդ հարկից, քանի որ իր ընտանիքի անդամների հասցեին մեղադրանքներ են հնչելիս եղել: Ինչպես պարզվել է, դպրոցական աղջկա ընտանիքը բնակարան է վարձել, իսկ բնակարանի տիրոջ որդին բանկին գումար է պարտք եղել, եւ պարտքատերերը վարձով ապրող ընտանիքին են ահաբեկելիս եղել: Աղջիկը փորձել է ինքնասպան լինել ապրիլի 6-ին, նա նետվել է պատուհանից, սակայն […]

ԱՄՆ-ում ՛՛Նոյան տապան՛՛ են կառուցում

Շատ շուտով՝ մայիսին Ամերիկայում կմեկնարկի Նոյան տապանի կառուցման աշխատանքները: Աշխատանքները ղեկավարվելու են Աշխարհի ստեղծման թանգարանի կողմից, որը գտնվում է Կենտուկկի նահանգում:Նավն իր չափերով համապատասխանելու է իրական տապանի չափերին: Այն լինելու է Նոյի նավի կրկնօրինակը: Տապանի շինարարության համար հատկացվելու է 25մլն ԱՄՆ դոլար: ֆինանսի մի մասը փոխանցելու են իշխանությունները, մյուս մասը հավաքվելու է հանգանակությունների միջոցով: Ըստ նախագծի` տապանն ունենալու է 150մ […]

Տրանսպորտը թանկացնելու համար ճիշտ ժամանակ են ընտրել՝ վարչապետ է փոխվում

“Կարծում եմ թանկացումների այս խնդիրը քաղաքական է, տրանսպորտը շատ վաղուց թանկացած կլիներ, եթե որոշակի քաղաքական գործընթացներ չլինեին: Այս պահը թանկացման համար շատ հարմար է, վարչապետ է փոխվում և ժամանակը ճիշտ է ընտրված”, -այսօր Հենարան ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ, փորձագետ Դավիթ Գևորգյանը:  “Թող Եվրոպայից չգնային փորձագետներ բերեին բյուջեից էլ մի քանի միլիոն դոլար […]

Պայմանավորվել են

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության և տնտեսության ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, դրանց առանձին ուղղություններով համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում, ինչպես նաև քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության խորացման […]

Իրավիճակ է փոխվում /վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այս պահին դեռեւս չի կարող ասել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ի ներսում արդյոք ինչ-որ փոփոխություն կկատարվի, թե ոչ: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը շեշտեց, որ երբ կհայտարարվի` ով է լինելու նոր վարչապետը, ապա կառավարության կազմը կնշանակվի, հենց այդ ժամանակ հավանաբար գործընթացներ կսկսվեն կուսակցությունում: Իսկանդարյանը հավելեց, որ այս պահին նույնիսկ […]

Եվրոպան կարող է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել  Բարոզուն հայտարարել է, որ Եվրոպան քաղաքական նախապատվություն  չի տալիս “Հարավային հոսք” նախագծին, ինչպես պնդում է Ռուսաստանը, քանի որ նախագծերը կարող են տարբեր լինել, սակայն մատակարարը նույնն է՝ ռուսական “Գազպրոմը”,- գրում է ադրբեջանական Day.Az-ը: Նա ասել է, որ հրաժարվելով “Հարավային հոսքից”` Եվրոպան կարող է նախապատվություն տալ Ադրբեջանից Իտալիայի տարածքով գազի ներկրմանը, բայց այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ