Դեմ են մանկավարժները. Աշոտյանը չի իջնում /լրացված/վիդեո/
“Դեմ եմ” նախաձեռնությունը՝ մի խումբ դասախոսների եւ մանկավարժների հետ կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից պահանջում են իջնել ներքեւ եւ պատասխանել, թե ինչու են մինչեւ օրս կրթական ոլորտի աշխատակիցներից կուտակային կենսաթոշակի մասով պահումներ անում:
Henaran.am-ի հետ զրույցում Երեւանի ուսւոցչուհիներից մեկը չցանակացավ նշել թե որ դպրոցում է աշխատում: “Կարեւորը երեւույթն է, որ իմ ընտանիքից, երեխաներից խլում են հացի գումար: Ես ոչպես հայ կին եւ մնակավարժ չեմ կարող թույլ տալ, որ ոտնահարվի իր եւ իր երեխաների ապագան”,-ասաց նա:
Նախարարությունից ոչ մեկը այս պահին չեն հանդիպել բողոքավորների հետ, սակայն վերջիներս բարձրախոսով պահանջներն են ներկայացնում:
“Մի ստրկացրեք ուսուցչին”, “Փակելով ուսուցչի բերանը՝ փակում եք մի ամբողջ սերնդի բերան” եւ այլ պաստառներով են մանկավարժները բողոքում:
ժամը 17.18.
Բողոքավորներին հանդիպեց ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավարն ու առաջարկեց մանկավարժներից մի քանի հոգու բարձրանալ նախարարություն եւ քննարկել այնտեղ: Ցուցարարները գոռում են “Աշոտյան, դուրս արի Ֆեյսբուքից եւ իջիր”:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: