18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Կայացել է “Տարվա լավագույն դաստիարակ” մրցույթի քաղաքային փուլը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը, որին մասնակցել է 13 դաստիարակ:

Մրցույթի նախնական փուլն անցկացվել է վարչական շրջաններում: Մրցութային հանձնաժողովի անդամներն այցելել են մանկապարտեզներ և տեղում հետևել պարապմունքներին: Արդյունքների ամփոփումից հետո լավագույն դաստիարակներն արդեն քաղաքային փուլում ներկայացրել են իրենց գիտելիքներն ու հմտությունները:

Հանձնաժողովի որոշմամբ՝ քաղաքային փուլի արդյունքներով Երևան քաղաքի «Տարվա լավագույն դաստիարակ» է ճանաչվել  թիվ 91 մանկապարտեզի  դաստիարակ Մերի Գրիգորյանը։ Վերջինս առաջիկայում կմասնակցի մրցույթի հանրապետական փուլին:

Հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին, մաղթել է նորանոր ձեռքբերումներ: Հաղթող դաստիարակին էլ հաջողություն է մաղթել մրցույթի հանրապետական փուլում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ