20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեղի է ունեցել առողջապահական հարցերին նվիրված միջգերատեսչական քննարկում

Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել առողջապահական հարցերին նվիրված միջգերատեսչական քննարկում, որին մասնակցել են  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, զորակոչի խնդիրներով զբաղվող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կանխարգելիչ պատվաստումների ընթացքը, հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպման, ՊՆ ենթակայության ներքո առանձին շրջանային հիվանդանոցների վերագործարկման, ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման հեռանկարներին և ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:

Վերոնշյալ խնդիրների ուղղությամբ կատարվելիք աշխատանքներն արդյունավետ անցկացնելու համար ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները խորհրդակցության մասնակիցներին տվել են համապատասխան հանձնարարականներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ