07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Մայրության տոնի առթիվ առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։ ”Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգևն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանքիներին”,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց […]

Ինչպես է Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազը փախել Դոնեցկից /վիդեո/

Նրանից հետո, երբ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային զգուշացրել են ձերբակալման մասին, նա անմիջապես փախուստի է դիմել: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Վիկտոր Պշոնկան եւ Եկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոն փետրվարի 22-ին փախչում Դոնեցկից, գրում է Life News-ը:  Տեսանյութում երեւում է, թե ինչպես են սահմանապահները փորձում են նրանց կանգնեցնել, […]

Հայաստանին գործ ստեղծող վարչապետ է պետք. Վահագն Հովնանյան

Գործարար Վահագն Հովնանյանի խոսքով, կառավարության հրաժարականը պիտի ժողովուրդը զգա: “Կուտակային կենսաթոշակային համակարգը հաջողված չէր, ես խորը չմտա, բայց ամեն քայլերով ինքը օրենքով չէր արել. ժողովուրդը անակնկալի եկավ: Մարդերու դրամը կպակսեր, եթե բարեբեր ժամանակ լիներ, ուրիշ բան”,-ասաց Հովնանյանը: Անցած վեց տարվա ընթացքում Հովնանյանի կարծիքով երկիրը առաջ չէր գնում եւ մի օր ժողովուրդը պիտի պոռթկար: “Պիտի հետեւեն […]

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվեց Եվրոպայի փոխչեմպիոն

Ֆինլանդիայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ հանդիպեց ռուս ըմբշամարտիկ Ալեքսանդր Չեխիրկինին: Հայազգի ըմբշամարտիկը պարտվեց 3-4 հաշվով եւ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից եւ, հաղթելով խորվաթ Նեւեն Զուգաջին, ավստրիացի Ֆլորիան Մարչլին, շվեդ Ռոբերտ Ռոսենգերենին եւ դանիացի Մարկ Մադսենին, հնարավորություն էր ստացել պայքարել […]

Թեհրանում կայացաւ համահաւաք`ի զօրակցութիւն քեսաբահայութեան

Երէկ երեկոյեան ժամը 7-ին Թեհրանի Սասուն քաղաքամասի Սուրբ Թարգմանչաց եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ համահաւաք` ի պաշտպանութիւն Սիրիայում գտնւող հայաբնակ Քեսաբ քաղաքի հայութեան` քեսաբահայութեան: Համահաւաքը տեղի ունեցաւ Թեհրանի հայոց թեմի հովանաւորութեամբ, ուր մասնակից էին եւ իրենց զօրակցութիւնն էին բերել թեմի իւրաքանչիւր միութիւն, հասարակական մարմին եւ միաւոր: Նշենք նաեւ, որ միջոցառումները՝ նւիրւած քեսաբահայութեան, շարունակական են լինելու, քանի […]

”Ժառանգությունը” կուսակցությունների ղեկավարների հանդիպում է պահանջում

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է` ”Ժառանգություն»” կուսակցությունը մշտապես եղել է քաղաքական եւ քաղաքացիական ուժերի համախմբման  ջատագովը՝ հստակ գիտակցելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր փոխել մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակը:   Եվ այդ նպատակով էլ մենք դարձանք խորհրդարանական չորս ուժերի համագործակցության նախաձեռնողներից մեկը: Ու թեեւ  մշտապես հայտարարել ենք եւ այժմ […]

Յոթ կարճ պատասխան Երևանի քաղաքապետին Օմբուդսմենից

Օմբուդսմենի քննադատություններին Քաղաքապետարանն արձագանքել է ծավալուն, բայց ոչ հիմնավոր: Ահա թե ինչու: 1.      Մենք ասում ենք ինքնակամ շինարարությունը Երևանում օրինականացնելիս կան կոռուպցիոն ռիսկեր, որովհետև օրենքը թերի է: Քաղաքապետարանը պնդում է, որ օրենքը լրամշակելու լիազորություն չունի և այդ պատճառով չի կարողանում այդ դաշտում վերացնել կոռուպցիան: Չնայած դրան, ավտոկայանատեղերի համակարգի ներդրման դեպքում օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունն իրենցն […]

Ինչ եղանակ է սպասվում

Ապրիլի 8-ին, 9-ին, 10-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-10-ը` նաև ամպրոպ, 7-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, 8-10-ը ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-08-ը ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:

Հայերիս համար դարեր ի վեր կնոջ ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ`   Սիրելի մայրեր, քույրեր և կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Միայն մեզանում նշվող այս գեղեցիկ տոնը ձեզ մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերը հղելու ևս մեկ հրաշալի առիթ է: Հայերիս համար դարեր ի վեր կնոջ ամենաբարձր կոչումը եղել ու […]

Հայաստանի նոր վարչապետ կդառնա Հովիկ Աբրահամյանը. REGNUM

Ինչպես գրում է ռուսական REGNUM  գործակալությունը, Հայաստանի նոր վարչապետ կլինի ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը: Գործակալությունը գրում է, որ այդ տեղեկությունները ստացել է ՀՀ մերձիշխանական աղբյուրներից:  REGNUM գրում է նաեւ, որ ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ