13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Տեր-Պետրոսյանը լավ հասկանում է /վիդեո/

”Իսկապես կյանքն է ցույց տալիս, ես չեմ ասում, որ այդքանով ավարտվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Քրիստոնա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք վարչապետի հրաժարականով ավարտվեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բուրժադեմոկարատական հեղափոխությունը: Գիմիշյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանը նրանց պահանջով չի հրաժարական տվել, դա նախագահն է որոշում: Միաժամանակ նա շեշտեց, որ միգուցե առաջին նախագահը […]

Ի գիտություն երևանցիների

Հիմք ընդունելով ” ”Գույքահարկի մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” 12.11.2013թ. հ. ՀՕ-113-Ն ՀՀ օրենքը, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) այսուհետ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաև տրանսպորտային […]

”Հնարավոր է`”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտներին Մովսիսյանի խաղը դուր գա”.գործակալ

Ինչպես հայտնել էինք, Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի ”Սպարտակ”-”Կռիլյա Սովետով” խաղին կհետեւեն ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները: Հաղորդվում էր, որ անգլիական ակումբի ներկայացուցիչները կհետեւեն Հայաստանի հավաքականի եւ ”Սպարտակի” կիսապաշտպան Արազ Օզբիլիսի խաղին: Օզբիլիսի եւ Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը Итар-Тасс-ին հայտարարել է, որ ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները կհետեւեն նաեւ ”Սպարտակի” այլ ֆուտբոլիստների խաղին: ”Մանչեսթեր Յունայթեդի” ներկայացուցիչները հետեւելու են ”Սպարտակի” ֆուտբոլիստներից մեկի խաղին, թե կոնկրետ ում, […]

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը /ANCA/ հայտարարություն է տարածել, համաձայն որի`  ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում սենատին հիշատակել այս հանցագործությունը եւ նախագահին կոչ է անում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը: Հարկ է նշել, որ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ է նման […]

”Հենրիխը տխուր էր, բայց ինձ հետ զրուցելուց հետո ժպտալով հեռացավ”.Կլոպ

”Բորուսիա”-”Ռեալ” հանդիպումից հետո դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զրուցել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ով խաղի ընթացքում կորցրել էր դարպասը գրացելու մի քանի հնարավորություն: ”Երկար ժամանակ զրուցել եմ Մխիթարյանի հետ: Սակայն ինձ հետ զրուցելուց հետո նա ժպտալով  հեռացավ”,-նշել է Կլոպը Goal.com-ին։

Պատգամավոր դառնա` շուրթերը կգոցեն /վիդեո/

Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մտնել քաղաքականության մեջ: Նրա խոսքով, իր տեղը բիզնեսն է, եւ “չի ուզել օրենքներ գրելով իր շուրթերը գոցեն”: Սակայն պատրաստ է իր փորձով կիսվել օրենսդիրների հետ: Մանրամասները տեսանյութում:

Գրիպն է պատճառը, թե՞…Ժողովուրդ

Վերջին օրերին Երեւանի մանկապարտեզներում նվազել է երեխաների հաճախելիության թիվը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ պատճառը հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակներն են եւ գրիպը: Թերթի  թղթակիցը Երեւանի քաղաքապետարանից փորձել է պարզել, թե տեղյակ են արդյոք՝ ինչն է հաճախելիության նվազման պատճառը: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փոխանցել են, որ երեխաների հաճախելիության թվի նվազումը պայմանավորված չէ սուր շնչառական վարակների […]

Ո՞ւմ դեմ է ուղղված Իշխանի սլաքը. Հրապարակ

  Ըստ “Հրապարակ”-ի, Իշխան Զաքարյանի՝ Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվություննն այս անգամ գունավորում ուներ, իսկ դրա հրապարակումից մի քանի օր առաջ ՎՊ-ից արտահոսք եղավ, թե վարչապետի հրաժարականի հարցում ազդեցությունն են ունեցել նաեւ Զաքարյանի ներկայացրած փաստերը:   Օրինակ, դրամաշնորհային ծրագրերից մեկով ֆիննախը 704 հազար դոլարի պայմանագիր է կնքել Կիպրոսում գրանցված For Assist Development Consuiting Limited ընկերության հետ, […]

Ինչ եղանակ է սպասվում

Ապրիլի 11-ին, 13-14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում,15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ից 14-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 

Դպրոցի միակ աշակերտը. Հայկական ժամանակ

Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6-րդ “բ” դասարանը, ըստ էության լուծարվել է: Ինչպես գրում է “Հայկական ժամանակ”-ը, այս ամենը՝ ամիսներ առաջ այստեղ ծայր առած կոնֆլիկտի պատճառով, որի մի կողմը նորեկ Հարությունն էր, մյուսը դասընկերները: Հարություն Ղազարյանը սեպտեմբերին տեղափոխվել էր նշված դպրոց, բայց շուտով նրա ու դասընկերների միջեւ ստեղծվել էին լարված փոխհարաբերություններ, որովհետեւ Հարությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ