12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պարզվել է, թե ով էր անդամահատել կնոջն ու երեխաներին

Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությանը հաջողվել է պարզել սարսափելի սպանության հեղինակին: 

Հիշեցնենք, որ երեկ անդրադարձել էինք սարսափելի միջադեպին, որը տեղի էր ունեցել նախօրեին` Սանկտ-Պետերբուրգում /Արկղում կնոջ եւ երեխաների դիակներ են հայտնաբերվել/: 

Պետերբուրգի ոստիկանությունը փողոցում արկղ էր հայտնաբերել, որում կնոջ եւ երկու մանկահասակ երեխաների անդամահատված մարմիններ էին: 

Սասափելի դեպքից ընդամենը մեկ օր անց պարզվել է, որ հրեշավոր արաքի հեղինակը սպանվածների ամուսինն ու հայրն է: 30-ամյա Ալեքսանդր Կիրիլովը սպանել է կնոջն ու երեխաներին, ապա, անդամահատելով նրանց, լցրել է արկղն ու թողել փողոցում:   

Քննությունը պարզել է, որ հանցագործը վիճել է կնոջ հետ, ապա դանակահարել է նրան ու երեխաներին, ինչի արդյունքում 3-ն էլ մահացել են: Տղա երեխաներից մեկին հանցագործ-հայրը սպանել է` դանակակով հարվածելով ուղիղ սրտին: Կնոջը նա մոտավորապես դանակի 11 հարված է հացրել, տեղեկացնում է newsru.com-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ