15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գեղեցկության իդեալ գոյություն ունի

Ներքնազգեստների արտադրմամբ զբաղվող Blue Bella ընկերությունը հետաքրքիր սոցիոլոգիական հարցում է անցկացրել: 

Ներկայումս առողջ ապրելակերպի գովերգման ժամանակաշրջան է սկսվել, մարդիկ փորձում են հնարավորինս հետեւել իրենց սնունդին եւ արտաքին տեսքին: Եւ դա արվում է հիմնականում նրա համար, որպեսզի դուր գան հակառակ սեռի ներկայացուցիչներին:  Սակայն իրականում ոչ բոլորը գիտեն, թե տղամարդկանց ինչն է դուր գալիս կանանց մեջ եւ հակառակը: 

Այսպիսով, Blue Bella ընկերությունը սոցհարցում է անցկացրել, որին մասնակցել է 1 000 կին եւ տղամարդ: դրա արդյունքում պարզվել է, որ որքան էլ կանայք ակտիվ կերպով փորձում են նիահրել, սակայն տղամարդկանվ ավելի ընդգծված մարմնով կանայք են դուր գալիս: 

Իսկ կնոջ իդեալը մոտավորապես այսպես է ստացվել` կինը պետք է Մեգան Ֆոքսի դեմքն ունենա, Սքարլեթ Յոհանսոնի մազերը, Քիմ Քարդաշյանի կուրծքն ու Քելլի Բրուքի ազդրերը: 

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանցից շատերը կարծում են, որ որքան մարզված է տղամարդը, այնքան շատ է դուր գալիս կնոջը: Սակայն պարզվում է` դա այդքան էլ այդպես չէ, կանանց դուր չի գալիս “մկանների կույտը”: 

Տղամարդու իդեալը, կանանց կարծիքով, այսպիսին է` նա պետք է Դեւիդ Բեկհեմի դեմքն ունենա, Հյու Ջեքմանի մկանային կազմ ու Ռայան Գոսլինգի մարմինը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ