01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

ԵԽԽՎ-ից ակնկալիքներ ունենալ պետք չէ

”Կապրենք, կտեսնենք՛՛,-այսօր ասուլիսում ասաց  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԵԽԽՎ նորընտիր նախագահ Անն Բրասյորը հայամետ է: Հարությունյանը նշեց, որ ԵԽԽՎ նախագահի այց Հայաստան չի սպասվում, սակայն ի պաշտոնե նա այցելելու է Ադրբեջան: ՛՛Հայկական կողմի հետ առանձին կոնտակտներ չեն եղել, ինձ հետ են եղել, դեռ կնախընտրեի այդ մասին չխոսել, բնականաբար՝ դրանք հայ-ադրբեջանական հարաբերությունների […]

՛՛300 միլիոն դոլարն ուզում եք սպիսատ անեք՛՛. Զոհրաբյանը ՛՛բլիժնի բոյ՛՛ է մտնում

՛՛Գազային պայմանագրերի՛՛ մութ կողմերը բացահայտելուն ուղղված ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ քիչ առաջ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Երեկ այստեղ բարձրացվեց շատ կոնկրետ նախագիծ, որը պարունակում է շատ կոնկրետ հարցեր, բայց մեծամասնության որոշ պատգամավորներ իրենց ելույթներում փորձեցին ուղղակիորեն խեղաթյուրել բարձրացված հարցի բովանդակությունը՝ այն տեղափոխելով բոլորովին […]

Գնում ենք մի համակարգ, որտեղ երկրների շահերը ԼՂ հարցում չեն համընկնում. քաղաքագետ

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ մեր կառավարությունն ուզում է արագացնել Մաքսային միությանը միանալու պրոցեսը: Ըստ քաղաքագետի` Սահմանադրության համաձայն` ցանկացած լուրջ միջազգային փաստաթուղթ, պայմանագիր, որ ստորագրվում է, ի վերջո պետք է անցնի Ազգային ժողով,  քննարկվի, ապա նոր ստորագրվի: […]

Որտեղից է առաջացել պետական պարտքը

Ազգային ժողովում ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված հարցերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՛՛Ժառանագություն՛՛ խմբակցության մոտեցումը ներկայացրեց խմբակցության Ռուբեն Հակոբյանը: Նա ի գիտություն ԱԺ մեծամասնությանը հայտարարեց, եթե մերժեն այս հանձնաժողովի ստեղծմանը, ապա քաղաքական լայն օրակարգ կձևավորեն։ Ըստ նրա, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե ինչպես է 300 մլն դրամ գազի պարտք գոյացել և դրա […]

Խելամիտ լինելու դեպքում

Անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Չեխիայում էր, ու ի շարս քաղաքական հանդիպումների ու բանակցությունների, Չեխիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում կայացավ հայ-չեխական գործարար համաժողովը, որին ներկա էին Հայաստանի եւ Չեխիայի նախագահները։ Ինչ խոսք նմանատիպ հանդիպումները պետական այցերի օրակարգում բնական են, սակայն այս անգամ այս հանդիպումը կարելի է համարել կարևոր, քանի որ առաջին անգամ […]

Սերժ Սարգսյանը փոխել է

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը հրավիրվել է վաղը` փետրվարի 5-ին, ժամը 20-ին: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւսյանը: Նշենք, որ ԳՄ նիստերը սովորաբար հրավիրվում են հինգշաբթի կամ ուրբաթ օրերը: Արդյոք շուտ նիստ հրավիրելը կապված է ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սոչի մեկնելու հետ` Թադեւոսյանը հստակ պատասխան չտվեց: “Նիստը […]

Ինչ նպատակ ունի հանրահավաքը. դարձյալ ՛՛մարտի 1՛՛

՛՛Մեր ցանկացած հանրահավաք և ցանկացած գործողություն ուղղված է իշխանափոխության, նույնիսկ մեր շնչելն է ուղղված իշխանափոխությանը՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի՝ արդյոք սպասվող հանրահավաքին կրկին իշխանափոխություն են պահանջելու, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ ՀԱԿ-ը մարտի մեկին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել, և ինչպես Զուրաբյանը նշեց, հանրահավաքի ժամանակ բարձրացվելու են ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Նկատենք նաև, […]

Ինքնաթիռում 1,5 տարեկան երեխա է մահացել

Օմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ստիպված է եղել Կազանում վայրէջք կատարել, քանի որ ինքնաթիռում գտնվող 1,5 տարեկան երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Չնայած ցուցաբերած բժշկական օգնությանը` երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկացնում է ”Ինտերֆաքսը”: Հետաքննությամբ պարզվել է, որ երեխան ի ծնե սրտի հիվանդություն է ունեցել:

ԵԽԽՎ-ում բացատրելու կարիք չի եղել

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից այսօր լրագրողները հետաքրքվեցին, թե ինչո՞ւ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անձնական հրավերով չմասնակցեց ԵԽԽՎ նիստին և բարձրացրեց հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը: Հարությունյանը հորդորեց դա պարզել հենց Փոստանջյանից։ Ինչ վերաբերվում է պատվիրակության լիազորությունների վիճարկմանը, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, թե նախապես էլ գիտեր, որ նման հարց բարձրացնելու դեպքում հարցը կլուծվի բացառապես հօգուտ ՀՀ-ի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ