21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛300 միլիոն դոլարն ուզում եք սպիսատ անեք՛՛. Զոհրաբյանը ՛՛բլիժնի բոյ՛՛ է մտնում

՛՛Գազային պայմանագրերի՛՛ մութ կողմերը բացահայտելուն ուղղված ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ քիչ առաջ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

՛՛Երեկ այստեղ բարձրացվեց շատ կոնկրետ նախագիծ, որը պարունակում է շատ կոնկրետ հարցեր, բայց մեծամասնության որոշ պատգամավորներ իրենց ելույթներում փորձեցին ուղղակիորեն խեղաթյուրել բարձրացված հարցի բովանդակությունը՝ այն տեղափոխելով բոլորովին ուրիշ դաշտ և զբաղվելով բացահայտ դեմագոգիայով,-ասաց Զոհրաբյանը՝ շարունակելվ,-խնդիրը շատ պարզ է՝ ոչ իշխանական չորս խմբակցությունները ցանկանում են ստանալ մի քանի հստակ հարցի, հստակ պատասխան, այն է՝ որտեղի՞ց է գոյացել երեք հարյուր մլն դոլարի պարտք, երբ այս ամբիոնից տարիներ շարունակ էներգետիկայի նախարարը և նրա վերադասը՝ ՀՀ վարչապետը, բազմիցս հայտարարել են, որ գազի գինը չի բարձրացել:

Այսինքն՝ նրանք ուղղակիորեն ստել են. իսկ ի՞նչ պիտի անեն ստախոս պաշտոնյաները. նրանք ցանկացած նորմալ, ժողվրդավար երկրում կտային հրաժարական, բայց մեր երկրում ստախոսությունը, սեփական ժողովրդին գցելը, սեփական ժողովրդին խաբելը խաղի նորմ են, կանոն՛՛:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ վաղը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օրն է, և վստահ արտահայտվեց, որ վաղը կառավարությունը վարչապետի գլխավորությամբ այստեղ կնստի և ՛՛ստոյիկյան դեմքի հանդարտությամբ կպատասխանի բոլոր հարցերին՝ հերթական անգամ մոլորեցնելով, խաբելով ու գցելով՛՛:

 Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ են ոչ իշխանական չորս խմբակցությունները ընտրել հանձնաժողով ստեղծելու տարբերակը.

՛՛Ասում են՝ լսում կազմակերպեք … մեզ մի սովորեցրեք, թե ինչպես մենք մեր գործունեությունը ծավալենք, մեր աշխատանքները կազմակերպենք: Ի՞նչն է խանգարում, որ գաք մասնակցեք ժամակավոր հանձնաժողովի աշխատանքներին և հստակ պատասխան ստանանք, որտեղի՞ց է գոյացել երեք հարյուր մլն դոլարի պարտքը, որը հիմա բերել, ուզում եք ՛՛սպիսատ՛՛ անեք՛՛:

Հիշեցնենք, ԱԺ-ում քննարկվում է  ՛՛գազային պայմանագրերի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ուժերի առաջարկը: Ընդդիմությունն ու ՛՛Այլընտրանքը՛՛ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ին առաջարկում են միանալա այդ հանձնաժողովին, ինչը քաղաքական մեծամասնության կողմից բաց տըեքստով մերժվում է: 

՛՛Մեզ հետ քննարկեիք հանձնաժողով ստեղծելու՛՛ հարցը, այն ժամանակ կտեսնեինք, մոտավորապես այսպես է արձագանքել ԱԺ նախագահն այս առաջարկին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ