13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Շուտ ուղարկեք այդ զենքերը. Զելենսկի /Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը օգտվում է արևմտյան զինատեսակների դանդաղ մատակարարումից և հարձակման անցնելով հաջողություններ է գրանցում:

Հիշեցնենք, որ  ԱՄՆ-ն վերջերս համաձայնեց Ուկրաինային 61 միլիարդ դոլարի ռազմական օգնություն ուղարկել:

Զելենսկին նշել է, որ օգնության մի մասը սկսել է հասնել, բայց հավելել է, որ այն պետք է ավելի արագ հասցվի:

Նա ելույթ էր ունենում ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգի կողքին, ով ասաց, որ «Ուկրաինայի հաղթանակի համար դեռ ուշ չէ»:

Մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ սևծովյան Օդեսա նավահանգստի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 32-ը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ