07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԵԽԽՎ-ից ակնկալիքներ ունենալ պետք չէ

”Կապրենք, կտեսնենք՛՛,-այսօր ասուլիսում ասաց  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԵԽԽՎ նորընտիր նախագահ Անն Բրասյորը հայամետ է: Հարությունյանը նշեց, որ ԵԽԽՎ նախագահի այց Հայաստան չի սպասվում, սակայն ի պաշտոնե նա այցելելու է Ադրբեջան: ՛՛Հայկական կողմի հետ առանձին կոնտակտներ չեն եղել, ինձ հետ են եղել, դեռ կնախընտրեի այդ մասին չխոսել, բնականաբար՝ դրանք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին էին: Ակնկալիքներ պետք չէ ունենալ նման կառույցներից, որոնք միշտ բալանսավորված մոտեցում են նախընտրում, ինչը մեր կողմից չի ընդունվում՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատվիրակության աշխատանքների արդյունավետությանը, ապա Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ մամուլում բարձրացված հարցերը ոչ պրոֆեսիոնալ են, փոքր-ինչ՝ դեմագոգիկ: ՛՛Դա ելույթների քանակով չի չափվում, կարելի է ունենալ տասնյակ անհետաքրքիր ելույթներ, կարելի է և ունենալ քիչ, բայց կարևոր ելույթներ: ԵԽ-ն կառույց չէ, որտեղ Հայաստանի հարցերն են լուծվում, կառույց է, որտեղ համաեվրոպական հարցեր են բարձրացվում, դրանք ունենում են անդրադարձ Հայաստանի համար, ուստի որպես անդամ՝ չմասնակցել դրանց, կնշանակի դուրս մնալ պրոցեսից, այս տեսակետից աշխատանքը միայն ելույթները չեն, այլ հանձնաժողովներում աշխատանքները, շփումները՛՛:

Հարությունյանի խոսքով՝ աշխատանքները նախապես պլանավորվում են, կան աշխատանքներ, որ պատվիրակն իր համար է պլանավորում, կան դեպքեր, որ ամբողջ պատվիրակությամբ են ծրագրում, հավաքվում են, քննարկում մարտավարական, ռազմավարական հարցերը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ