25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խելամիտ լինելու դեպքում

Անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Չեխիայում էր, ու ի շարս քաղաքական հանդիպումների ու բանակցությունների, Չեխիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում կայացավ հայ-չեխական գործարար համաժողովը, որին ներկա էին Հայաստանի եւ Չեխիայի նախագահները։

Ինչ խոսք նմանատիպ հանդիպումները պետական այցերի օրակարգում բնական են, սակայն այս անգամ այս հանդիպումը կարելի է համարել կարևոր, քանի որ առաջին անգամ թերևս Մաքսային Միությանն անդամակցելու ճանապարհին գտնվող Հայաստանը նմանատիպ հանդիպման է մասնակցում իր նախագահի այցի շրջանակներում ԵՄ ամենաերիտասարդ ու ամենաակտիվ անդամ պետության մեջ:

Այս համատեքստի մեջ ուշագրավ էր ՀՀ նախագահի ելույթը: Իր ելույթում Սարգսյանը հայտարարեց, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծել գործարարության համար՝ նկատի ունենալով Մաքսային Միությանն Հայաստանի անդամակցությունը:

Սարգսյանի կարծիքով՝ ռուսական դաշինքին միանալով Հայաստանը միանում է 200 միլիոնանոց շուկային: ՛՛Այսինքն՝ մենք կարող ենք լինել կապող կամուրջ՝ ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների, Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով առեւտրի արտոնյալ պայմաններ Եվրամիության անդամ երկրների հետ՛՛,- ասել է նա։

Այսպիսով, Հայաստանը Եվրոպային ներդրումներ անելու կոչ արեց՝ վստահեցնելով, որ ԱՊՀ երկրների հետ համագործակցելու ամենադյուրին ճանապարհը հենց Հայաստանով է անցնում։ Եթե փորձենք բացել դիվանագիտական բառապաշարը, ապա պարզ կերևա Հայաստանի դերն ու նշանակությունը Մաքսային Միության մեջ, որը ամենևին էլ աննպաստ չէ ինչպես միջազգային քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով, եթե խելամիտ ընթացք որդեգրվի:

Հայաստանն այս պահին ըստ էության Մաքսային միության, ողջ ԱՊՀ տարածքի համար կարող է ստանձնել ՛՛դեպի Եվրոպա պատուհանի՛՛ դերը , քանի որ ամենաշատ ինտեգրվածն է եվրոպական կառույցներին, և ժողովրդավարության առումով առավել բարձր ցուցանիշներ ունի, հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ Ռուսաստանն ինքն այսօր բավական լարված հարաբերություններ ունի ԵՄ հետ և ինչ որ իմաստով ԵՄ-ում կա վերապահություն Ռուսաստանի հետ ուղղակի գործակցելու:

Հայաստանը կարող է օգտագործել այս ռեսուրսը ի շահ իրեն և իր տնտեսության, քանի որ և Ռուսաստանը, և ԵՄ-ն չի կարող շրջանցել Հայաստանի թիվ մեկ առավելությունը այս հարցում` Հայկական սփյուռքի գործոնը, որն անկախ ամեն պարագային աջակից է իր Մայր երկրին: Հենց սա հաշվի առնելով էլ նախագահ Սարգսյանն հնչեցրել է առաջին հրավերը:

Այս տեսլականի ֆոնին հասկանալի է, թե ինչու է Ռուսաստանը ցանկացել, որ Մաքսային Միությանն անդամակցությունից հետո ԵՄ հետ առևտրային բանակցությունները վարվեն Մաքսային Միության կողմից: Մոսկվան լավ է հասկանում, որ անկարող է ապրել առանց եվրոպական շուկաների:

Միաժամանակ նաև հասկանում է, որ սեփական քաղաքական նկրտումները այս պահին լուրջ արգելք են տնտեսական ձեռքբերումների համար Արևմուտքի համար ու հապաղումը կարող է բերել իր համար անցանկալի արդյունքների հատկապես, որ սեփական հաղթաթուղթը` նավթն ու գազը կարող են արժեզրկվել կամ տատանվել Արևմուտք-Իրան վերջին ջերմացումների ֆոնին:

Մյուս կողմից էլ Եվրոպան հեշտ չի հանձնվի Հայաստանը ՛՛կորցնելու՛՛ փաստի հետ ու ամեն ջանք ի գործ կդնի թեկուզև տնտեսական մասով Հայաստանն իր տեսադաշտում պահելու համար: Բացի այդ, երկու հարյուր միլիոնանոց շուկան ձեռքից բաց թողնելը ծերուկ Եվրապայի համար ոչ միայն շահավետ չէ այլև անմտություն է:

Ուստի այստեղ ամեն բան շատ բնական կերպով շրջադարձ է կատարելու նախագահ Սարգսյանի հնչեցրած հրավերի տրամաբանությամբ` երկու խոշոր աշխարհաքաղաքական բլոկների շահերի յուրատեսակ համընկնման իրավիճակում: Չէ որ պակաս վտանգ չէ նաև չինական ու հնդկական գործոնը տնտեսական մրցակության իմաստով, որ իրական մարտահրավեր կարող է լինել եվրոպական բիզնեսի համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ