22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ նպատակ ունի հանրահավաքը. դարձյալ ՛՛մարտի 1՛՛

՛՛Մեր ցանկացած հանրահավաք և ցանկացած գործողություն ուղղված է իշխանափոխության, նույնիսկ մեր շնչելն է ուղղված իշխանափոխությանը՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի՝ արդյոք սպասվող հանրահավաքին կրկին իշխանափոխություն են պահանջելու, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ ՀԱԿ-ը մարտի մեկին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել, և ինչպես Զուրաբյանը նշեց, հանրահավաքի ժամանակ բարձրացվելու են ժողովրդին հուզող բոլոր հարցերը:

Նկատենք նաև, որ ՀԱԿ-ը կրկին մշակում է ՛՛մարտի 1-ի՛՛ դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը: Դիտարկմանը, թե երբ Ռոբերտ Քոչարյանն ակտիվանում է, ՀԱԿ-ը առաջ է բերում մարտի 1-ի ժամանականվոր հանձնաժողով ստեղծելու հարցը, Զուրաբյանն արձագանքեց.

՛՛Մենք այդքան մանր մարտավարական քաղաքական խնդիրներով երբեք չենք զբաղվում: Այս հարցը շատ ավելի պարզ լուծում ունի, նորից գալիս է ՛՛մարտի 1-ը՛՛, և ազգովի պետք է հիշենք այդ օրը: Բնականաբար, մենք ուզում ենք ստանալ այն հարցի պատասխանը, թե ով է մեղավոր այդ հանցագործության համար՛՛:

Զուրաբյանը նաև ասաց, որ հայ ժողովուրդը շարունակում է լինել պահանջատեր ՛՛մարտի 1-ի՛՛ գործի բացահայտման վերաբերյալ, և իրենք ցանկացած ամբիոն օգտագործելու ենք այդ հարցը բարձրացնելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ