Լեւոն Հայրապետյանը նորամուտը նշեց ”Պրիբրամի” կազմում
Չեխիայի առաջնության 27-րդ տուրում ”Պրիբրամը”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց ”Սլավիային”: Լեւոն Հայրապետյանը թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 75-րդ րոպեին: Նշենք, որ սա իր առաջին խաղն էր չեխական ակումբի կազմում: Մինչ այս Հայրապետյանն ապաքինվում էր վնասվածքից: ”Պրիբրամը” գտնվում է մրցաշային աղյուսակի 12-րդ հորիզոնականում:





































