18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանը ծանր է տանում թեկնածուի ինքնաբացարկը

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, անկուսակցական Տիգրան Կարապետյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Գորիսում ընտրությունները ավարտված են:

“Երեւի նա ծանր է տանում իմ ինքնաբացարկը, դրա համար  ավարտած է համարում ընտրությունները”,-ասաց Տիգրան Կարապետյանը:

 Այլ կերպ նախկին մարզպետի ասածը նախկին թեկնածուն չի կարող մեկնաբանել, քանի որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրության արդյունքներն ամփոփվում են քվեարկության ավարտից հետո: “Իսկ քվեարկությունը հունիսի 8-ին է, ժամը 8-ից 20.00-ը: Դրա համար նախկին մարզպետը ծանր է տանում իմ ինքնաբացարկը”,-ասաց Տիգրան Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի թեկնածուներից երկուսը՝ անկուսակցական Տիգրան Կարապետյանն ու ՀՀԿ-ական Արա Բուդաղյանը ինքնաբացարկ են ներկայացրել: Առայժմ ընտրապայքարը շարունակում են ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցն ու անկուսակցական Հրայր Յոլյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ