ԲՀԿ-ը բոյկոտում է իր իսկ խմբակցության պատգամավորին
Ազգային ժողովում երեկ բուռն քննարկումների առիթ դարձած ՛՛Ակցիզային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր պիտի դրվեր քվեարկության: Նախքան այդ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ դեռ երեկ մտահոգություններ է հայտնել այս նախագծի հետ կապված և չի մասնակցելու այս քվեարկությանը: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ իրենք ևս չեն մասնակցելու այս քվեարկությանը: […]





































