Ի՞նչ խնդիր ունի ՀՀԿ-ն. բացահայտում է խորհրդարանի նախագահը /վիդեո/
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀԿ-ի խնդիրներին: Ըստ նրա, ՀՀԿ-ականները շատ ու շատ խնդիր ունեն, որոնք կապված են ժողովրդի ցանկություններն ու մոտեցումներն իրագործելու հետ: “Այս է միայն ՀՀԿ-ի խնդիրը”,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունների կառավարության ծրագրի բոյկոտին, ապա Ազգային ժողովի նախագահը գտնում է, որ քառյակը “ոչ” ասելու խնդիր ունի:
“Նրանք չէ ասելու մոտեցումներ են ձեւավորվել, փորձում են հաղթահարել այն, ինչ կարելի է ավելի լավ օգտագործել՝ համագործակցությունը, որը կավելացնի կշիռները: Նրանց բոյկոտել-չբոյկոտելը կախված է հենց իրենց հեղինակությունից, որովհետեւ քաջ գիտակցում են, որ կարելի է ավելի հզոր ճանապարհ անցնել: Կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ շահելու խնդիր ունեն՝ առաջիկայում համալրելու իրենց շարքերը, եւ սա է պատճառը, որ փորձում են իրենց “դեմ”-ն արտահայտել ընդհանրապես իշխանությանը”,- ասաց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանի ճեպազրույցի այլ մանրամասները տեսանյութում: