18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Գժականով ազատվել է բանակից, իսկ նրա ցուցմունքը դատարանն ընդունում է”

Սյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը կայանալիք հերթական դատական նիստի ընթացքում բացաձակ կներկայացնի դատավորին՝ թույլ տված ակնհայտ ապօրինությունների համար:

Փաստաբանին վրդովեցնում է այն փաստը , որ արդեն մի քանի անգամ է դատավորը առանց հիմնավոր պատճառաբանության մերժում է Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու՝ իր ներկայացրած միջնորդությունը. “Սկզբում որպես պատճառաբանություն բերում էր այն, որ իմ պաշտպանյալը ազատության մեջ կարող է ճնշում գործադրել վկաների վրա: Հիմա, երբ բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են, իմ միջնորդությունը կրկին մերժվում է՝ այս անգամ պատճառաբանելով, թե Վոլոդյա Ավետիսյանը ազատության մեջ գտնվելով կարող է խափանել գործի քննությունը: Ինձ այլ բան անել չէր մնում, քան լքել դահլիճը”,- նշեց Արա  Զաքարյանը:

“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը, ազատամարտիկի դեմ հարուցված քրեական գործը որակեց շինծու, իրավական բեսպրեդել, տեռոր. “Այն տղան, ում համար իբրև թե կաշառք է վերցրել Վոլոդյա Ավետիսյանը բանակից ազատվելու համար, գժականով ազատվել է բանակից, իսկ նրա ցուցմունքը դատարանն ընդունում է”:

Սարուխանյանը տեղեկացրեց նաև, որ համակարգը ճնշումներ է գործադրում նաև Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքի վրա: Նա բազմիցս ահազանգել էր Ավետիսյանի հիվանդ որոդուն բանակ զորակոչելու մասին: Ավետիսյանի որդին ի ծնե սրտի խնդիրներ ունի  և թունավոր զոբ հիվանդությամբ է տառապում:

Խարդախության մեջ մեղադրվող ազատամարտիկի, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հաջորդ  դատական հերթական նիստը կկայանա երկուշաբթի՝ մայիսի 26-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ