02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Արման Հովհաննիսյանը մարզվում է ”Փյունիկում”

”Փյունիկի” պաշտպան Արման Հովհաննիսյանը վերսկսել է մարզումները: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր ֆուտբոլիստը միացել է թիմին ու մասնակցել մարզմանը: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Հովհաննիսյանը ”Արարատի” հետ հանդիպման ընդմիջմանն առանց մարզաշաիկի վազեր էր խաղադաշտ եւ սկսել հեռախոսով խոսել: Ակումբը հանդես էր եկել պարզաբանմամբ:

”Մենք տոնում ենք մի օր, որը վաղուց մնացել է անցյալում”

Հարգելի հայրենակիցներ, Մայիսի 1-ը այն բացառիկ օրերից է, երբ մենք և հատկապես մեր ավագ սերունդները ունենք բազմաթիվ հիշողություններ՝ դրական իմաստով և, ինչու չէ, շատերը նաև կարոտում են: Գրեթե քչերին է հայտնի, որ այս օրը աշխարհում սկսեցին նշել ոչ միայն Չիկագոյում բանվորների ցույցի գնդակոծությունից հետո, այլ նաև մարդկանց 8-ժամյա աշխատանքային օրվա անցնելու կապակցությամբ, որը դարձավ բացառիկ […]

Ի՞նչ է պակասում ընդդիմությանը /վիդեո/

“Ընդհանուր առմամբ ընդդիմադիր ուժերը պետք է գտնեն ձևաչափ իրենց գործնեության համար, վարչապետի հրաժարականի պահանջը հանդես է եկել, որպես նրանց պահանջներից մեկը”,-Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական կյանքի վերջին զարգացումների ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Հարցին, թե արդյո՞ք անհամաձայնության արտահայտումները ոչ կոալիցիոն 4 ուժերի միջև կբերեն “հրաշալի քառյակի” պառակտմանը և կիջնի ընդդիմադիր դաշտի վարկանիշը ժողովրդի աչքում  […]

Որ տոնը տոնական լինի.Ոստիկանություն

Այսօր Մայիսի 1-ն է` Աշխատանքի և աշխատավորության օրը: Եվ օրը ոչ միայն ոչ աշխատանքային, այլև իսկապես տոնական է, առաջին հերթին` երեխաների համար: Սկսեցին գործել զբոսայգիներն ու ատրակցիոնները, հասարակական վայրերում կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ: Ոստիկանության ստորաբաժանումներն առավոտից ուժեղացված ծառայություն են իրականացնում հասարակական ու ժամանցի վայրերում, այգիներում, հարակից տարածքներում: Վերահսկվում ու կարգավորվում է տրանսպորտի երթևեկությունը ծանրաբեռնված փողոցներում: […]

Ինչու Երևանում չի նշվում Աշխատավորի օրը. փոխքաղաքապետի պարզաբանումը /վիդեո/

‘’Սա պարզապես ավանդական ծրագիր է, միշտ էլ Երևանում քաղաքում մայիսի մեկը եղել է  և շատրվանների, և կենդանաբանական այգու բացման արարողության մեկնարկ և մյուս այգիներում կառուսելների բացման: Այս տարի, սակայն, արագացրել ենք ու ապրիլի 7-ին բոլոր շատրվանները սկսել են գործել’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արա, Սուքիասյանն, երբ այսօր կենդաբանական այգու բացմանը հետաքրքրվեցինք, թե ինչու […]

Թուրք կանայք քննադատել են Էրդողանի “ցավակցական ուղերձը”

Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան  ուղերձը քննադատել են “Հանրապետության կանանց կազմակերպությունը”, գրում է Ermenihaber.am-ը:  Կազմակերպության անդամները , նախագահ Ջանան Արըթմանի գլխավորությամբ, նամակ են հղել վարչապետին: Նրանք նամակում նշել են, որ “այդ ժամանակաշրջանում բռնագաղթը օրենքի սահմաններում էր” և պահանջել են Էրդողանից ներողություն խնդրել թուրք ազգից` իր “ցավակցական” ուղերձի համար: Հայտնում է թուրքական “Ulusalkanal” լրատվական կայքը: Ermenihaber.am

Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 1-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկի փողոցի թիվ 23 տան մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ուսանողական առաջնություն

Մայիսի 1-ին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերը չափեցին 8 բուհերի 60  մարզիկներ։ Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ Ուսանողական մարզական խաղերի ծրագրում այս տարի առաջին անգամ են կազմակերպվում ձյուդոյի մրցումներ: Այնուհետև տեղեկացրեց. «Սրանք նախապատրաստական մրցումներ են, որոնց նպատակն է պատրաստվել մյուս տարի […]

Կանադայի լողափում մարդիկ վտանգի մեջ են. կետը կարող է պայթել /վիդեո/

Կանադայի Տրաուտ Ռիվեր քաղաքի լողափին է նետվել 25 մետրանոց հսկայական կետ, ինչը քաղաքի բնակիչներին սարսափի մեջ է պահում: Նախ արդեն սատկած կենդանու դին սարսափելի գարշահոտում է, բացի դա` կենդանու աղիներում կուտակված մեթան գազի ու ջերմության պատճառով այն կարող է ամեն վայրկյան պայթել, գրում է Вести.Ру-ն:  “Պայթյունը կարող է տեղի ունենալ, եթե ինչ որ մեկը հանկարծ […]

“Առաջարկությունների տաղավարներ” են տեղադրվում Երևանի բոլոր վարչական շրջաններում

Երևանի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում, ինչպեսև նախորդ տարի, տեղադրվում են “Առաջարկությունների տաղավարներ”։ Այսպիսով, այսուհետ ևս երևանցիները կարող են Երևանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկները հղել քաղաքապետարանին։ “2013 թվականին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, տեղադրվեցին այս տաղավարները՝ որպես ևս մեկ գործիք քաղաքացիների առաջարկությունները լսելու համար։ Անցյալ տարի մեկ ամսում շուրջ 3000 նամակ ենք ստացել՝ տարբեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված