Ղարաբաղում չպետք է մնա Հայաստանի ոչ մի քաղաքացի». Գ. Հասանգուլիև. Բաքվում տաքացնում են ձեռքերը
Հոկտեմբերի 8-ին Պրահայի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել «Միացյալ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն ու պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևը: Գ. Հասանգուլիևն ասել է. «Պրահայի հանդիպման արդյունքում արված հայտարարությունը Ադրբեջանի հերթական դիվանագիտական հաջողությունն է։ Ներկայիս համաձայնագրից խուսափելու դեպքում Հայաստանը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի կոշտ որոշումներ կայացնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը […]





































