27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանի աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Փաշինյան-Ռաիսի հանդիպման ընթացքում Իրանի նախագահը ևս մեկ անգամ բարձրաձայնել է Հարավային Կովկասի և մասնավորապես հարևան երկրների կայունության կարևորության մասին: Հատուկ շեշտադրվել է այն դրույթը, որ տարածաշրջանում չպետք է ներգրավվեն 3-րդ ուժեր, որոնք որևէ կապ չունեն այս տարածաշրջանի հետ:

Նշվել է նաև, որ միայն վերջին ամիսների ընթացկում Երևանի և Թեհրանի միջև առևտրային հարաբերություններն աճել են 43%-ով: Իրանական կողմը նաև կամք է արտահայտել փոխադարձ առևտրաշրջանառությունն ու տնտեսական համագործակցությունը հասցնել 3 մլրդ դոլարի, ինչը հնարավոր է «եթե երկու երկրների ղեկավարներն էլ բավականաչափ կամք արտահայտեն»:

Այսպես, ԻԻՀ նախագահն ասել է. «Կովկասյան տարածաշրջանը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, և մենք զգուշորեն ենք մոտենում այս տարածաշրջանին: Անվտանգությունն ու խաղաղությունը Կովկասի տարածաշրջանում շատ կարևոր են Իրանի համար:

Պարոն Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում մենք եկանք ընդհանուր եզրակացության, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների պաշտոնատար անձանց և շահագրգիռ կողմերի միջոցով, և օտարերկրյա ցանկացած միջամտություն այս տարածաշրջանում կստեղծի խնդիրներ, այլ ոչ թե կլուծի դրանք»:

Եզրափակելով իր խոսքը, Այաթոլլահ Ռաիսին ասել է. «Մենք հույս ենք հայտնում, որ այս գործուղման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների տքնաջան իրականացման ճանապարհով գնալու դեպքում կարվեն նշանակալի քայլեր Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առաջխաղացման և զարգացման ուղղությամբ»:

ՀՀ ՏԿԵ դե-ֆակտո նախարարի հաղորդմամբ նաև հայտնի է, որ հայ-իրանական կողմերը ձեռք են բերել համաձայնություն կառուցելու թունել Քաջարանում: Հաղորդվում է նաև, որ մինչ բանակցությունների սկսվելը` Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես տեսնում ենք, Իրանի` Հայաստանի նկատմամբ ունեցած հետաքրքրությունն օրավուր աճում է, և այդ աճը նյութականացվում է զանազան նշանակալի գործողություններով` նախ զորավարժությունների մեկնարկով, ապա Կապանում հյուպատոսության բացմամբ, իսկ այժմ երկկողմ հանդիպմամբ ևս մեկ անգամ ընդգծելով իրենց դիրքորոշումը: 

Աղբյուրը՝ Հայկական Ալիք

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ