05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չկա մի բնագավառ, որն այս կառավարության բուն աշխատանքի արդյունքում թեկուզ չնչին աճ արձանագրած լինի

«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմիե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է.

Շատ ուշագրավ ելույթ էր ունենում երկրի վարչապետը երեկ Ազգային ժողովում` հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ներկայացնելիս: Օրինակ, ասում էր, որ Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,1 տոկոս: Ոչինչ, որ տնտեսագետներն ասում են՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռ տնտեսության աճ չէ, եւ այս կեղծ տերմինը կիրառվում է պարզապես շարքային քաղաքացիների վրա տպավորություն թողնելու համար:
Անգամ եթե ընդունենք, որ մեր «տնտեսությունն այսօր բում է ապրում», ապա դա ոչ մի կապ չունի այս կառավարության եւ նրա կատարած աշխատանքի հետ: Այ, Արցախի կորուստն ու պատերազմը, զոհերն ու գաղթը, Հայաստանի բուն տարածքում ծվարած թշնամին` կապ ունեն: Իսկ տնտեսական ակտիվությունը պայմանավորված է բացառապես աշխարհաքաղաքական գործոններով, ռուս-ուկրաինական պատերազմով եւ ճարահատյալ` Հայաստան տեղափոխվող զանգվածով: Նաեւ այն, որ 2018-19 թվականներին «Զվարթնոց» օդանավակայանում «բացարձակ դատարկություն» էր տիրում` օդանավեր չկային, իսկ այսօր կան, նույնպես պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության աշխատանքով: Դա նույնպես աշխարհում տեղի ունեցող տարբեր պրոցեսների հետեւանք է:

Բարեբախտաբար, նաեւ այդ պրոցեսներն են պատճառը, որ այսօր Հայաստանը չի դատարկվել` արտագաղթի արդյունքում, որն անխուսափելիորեն կլիներ պատերազմից հետո, եթե աշխարհն այսքան անապահով չլիներ: Եվ այնպես էլ չէ, որ այդ երկնահաս տնտեսական «բումից» ՀՀ քաղաքացիներն առանձնապես շահել են. նրանց եկամուտներն անշեղորեն կրճատվում են, գները` անշեղորեն բարձրանում: Իսկ եթե ազնիվ լինեին, պետք է խոստովանեին, որ մեզանում չկա մի բնագավառ, որն այս կառավարության բուն աշխատանքի արդյունքում թեկուզ չնչին աճ արձանագրած լինի:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ